Boeing-ը պատրաստվում է մարտական անօդաչու ինքնաթիռ ստեղծել, որը համալրված կլինի արհեստական բանականությամբ (տեսանյութ)
Ամերիկյան Boeing ընկերության ավստրալական մասնաճյուղը չորեքշաբթի հայտարարել է արհեստական բանականությամբ համալրված ռեակտիվ անօդաչու մարտական ինքնաթիռ ստեղծելու մտադրության մասին, որն առաջադրանքներ կկատարի օդաչուների կողմից կառավարվող կործանիչների հետ միասին:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, Loyal Wingman մոդելի անօդաչուն առաջին անգամ ներկայացվել է այսօր՝ Մելբուռնում անցկացվող Avalon օդատիեզերական ցուցահանդեսի ժամանակ:
Boeing ընկերությունից հայտնել են, որ անօդաչուի ծրագրային ապահովումը թույլ կտա սարքին թռչել ինքնուրույն կամ այլ ինքնաթիռի ուղեկցությամբ: Չափսով և տեսքով նորագույն թռչող սարքը նման կլինի կործանիչի:
Անօդաչուն կունենա 11.6 մետր երկարություն: Թռիչքի հեռավորությունը կկազմի 3700 կմ: Հետագայում այն կհամալրվի հրթիռա-ռումբային սպառազինմամբ:
Անօդաչուի կառուցման աշխատանքները կիրականացվեն Բրիսբենում գտնվող գործարանում: Ակնկալվում է, որ արհեստական բանականությամբ համալրված անօդաչուի առաջին թռիչքը կկայանա 2020 թվականին:
BREAKING NEWS: Check out our new smart, reconfigurable unmanned aircraft that will protect & project airpower! #TheFutureIsBuiltHere #AirpowerTeaming
— Boeing Defense (@BoeingDefense) February 26, 2019
Read more about the Boeing Airpower Teaming System: https://t.co/Gabz4x9oBv pic.twitter.com/K1Nnvc0jl6










