«Ինձ համար դա նույնն է, ինչ գետնի վրա քայլելը». էքստրիմի սիրահար բրիտանացին մեկ ձեռքով կախվել է 213 մ բարձրությամբ շինության տանիքից (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի բնակիչ Էլվիս Բոգդանովսը հրապարակել է տեսանյութեր, որոնցում վտանգավոր, էքստրեմալ գործողություններ է կատարում, մասնավորապես՝ երիտասարդը մեկ ձեռքով կախվում է մոտ 213 մետր բարձրությամբ շենքի տանիքից և, շենքի եզրային մակերեսին ափերի վրա հենվելով, բարձրացնում իրանը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, տեսանյութերն արված են մայրաքաղաք Լոնդոնում:
Քսանամյա շոտլանդացին, սակայն, բոլորովին վախ չի զգում նման վտանգավոր գործողություններ կատարելիս: Երիտասարդի խոսքով՝ ինքը երկար ժամանակ է, ինչ զբաղվում է էքստրեմալ սպորտաձևերով ու բարձր օբյեկտներ մագլցելով:
«Ինձ համար ամբողջ հմայքը հենց մագլցելու մեջ է: Անհնար է բացատրել, թե ինչ զգացողություններ ես ունենում 213 մ բարձրության վրա, սակայն կարող եմ ասել, որ այլևս ադրենալին էլ չեմ զգում: Այնքան երկար ժամանակ եմ զբաղվում բարձրություններ մագլցելով, որ ինձ համար դա նույնն է, ինչ գետնի վրա քայլելը»,- ասել է Էլվիսը:















