ՀՀ և Իրանի արտգործնախարարները փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել

16:50 • 27.02.19

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Մասնավորապես, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև:

Երկրորդ հուշագիրը ստորագրվել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Իրանի ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև:

Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը: