Մեքսիկայում պետական դրոշը բարձրացնելիս օդ է բարձրացել նաև զինվորներից մեկը (տեսանյութ)

17:41 • 27.02.19

Մեքսիկայի Չիուաուա նահանգում պետական դրոշի բարձրացման փորձի ժամանակ Ռաուլ Միսալ Ֆլորես անունով զինվորը խճճվել է հսկայական դրոշի մեջ և դրա հետ միասին մոտ 6 մետր օդ բարձրացել, գրում է Daily Mail-ը:

Երբ դրոշն ամբողջությամբ բացվել է, տղամարդը ցած է ընկել՝ խուճապի մատնելով ներկաներին:

Ռաուլին անմիջապես ռազմական հիվանդանոց են տեղափոխել, որտեղ պարզվել է, որ նա ոտքի և կրծքավանդակի շրջանում վնասվածքներ է ստացել, ինչպես նաև 3 կոտրված կող է ունեցել: Նրա վիճակը, սակայն, կայուն է գնահատվում:

«Կարծեցի՝ մեռնում եմ, և մտածեցի մայրիկիս մասին»,- լրագրողներին խոստովանել է զինվորը:

Չիուաուայի նահանգապետ Խավիեր Կորալն այցելել է հիվանդին՝ խոստանալով օժանդակություն ցուցաբերել նրա ընտանիքին: