Մոնեի` աճուրդի հանված կտավը վաճառվել է շուրջ 32 մլն եվրոյով

16:07 • 27.02.19

Ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիստ Օսկար Կլոդ Մոնեի «Դուքսերի պալատը» կտավը վաճառվել է շուրջ 32 մլն եվրոյով: Այս մասին տեղեկանում ենք Sotheby’s աճուրդի տան պաշտոնական կայքից:

«Այս կտավն իրական գլուխգործոց է: Այն Մոնեի կողմից Վենետիկում արված լավագույն գործերից է»,- ասել է աճուրդի տան եվրոպական մասնաճյուղի տնօրեն Հելենա Նյումանը:

«Դուքսերի պալատը» կտավը ստեղծվել է 1908թ.-ին: Կտավի գնորդը ցանկացել է անանուն մնալ:

Մոնեի` աճուրդի հանված կտավը վաճառվել է շուրջ 32 մլն եվրոյով