Playboy-ի ոճով. Աննա Սեդոկովան երկրպագուներին հիացրել է նոր կերպարով (լուսանկար)

20:07 • 27.02.19

Ուկրաինացի երգչուհի Աննա Սեդոկովան, որը բնակվում և երեխաներին մեծացնում է Ռուսաստանում, երկրպագուներին հիացրել է նոր լուսանկարով՝ Playboy ամսագրի հայտնի նապաստակի չարաճճի կերպարում:

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամը լուսանկարվել է սև զուգագուլպաներով, մարմնագույն ներքնազգեստով, մեծ չափսի սև պիջակով և, իհարկե, նապաստակի ականջներ հիշեցնող սև հարդարանքով: Լուսանկարը նա հրապարակել է Instagram-ի իր էջում:

Երկրպագուներին դուր է եկել 36-ամյա երգչուհու նոր կերպարը, ինչի մասին նրանք գրել են մեկնաբանություններում: