WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի
WhatsApp մեսենջերի օգտատերերը շուտով կկարողանան օգտվել ծառայության նոր գործառույթից, որի շնորհիվ անծանոթ կամ անցանկալի անձինք այլևս չեն կարողանա առանց օգտատիրոջ համաձայնության նրան խմբակային նամակագրությունների մասնակից դարձնել, գրում է Akket պորտալը:
Ինչպես մանրամասնել են գործառույթը մշակած մասնագետները՝ օգտատերերը ցանկության դեպքում այսուհետ կկարողանան ընդունել խմբակային նամակագրության միայն այն հրավերները, որոնք ուղարկված են իրենց գրանցամատյանում առկա անձանց կողմից: Իսկ մնացյալ բոլոր հրավերներն ավտոմատ կերպով կարգելափակվեն: Բացի այդ, մեսենջերն այդ մասին ծանուցում չի ուղարկի օգտատիրոջը:
Աղբյուրը նշում է, որ նոր գործառույթն արդեն հայտնվել է WhatsApp-ի թեստային տարբերակում, թարմացումից հետո այն հասանելի կդառնա բոլոր օգտատերերին:










