Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 1 տարին ամփոփող 100 փաստերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսին ներկայացրեց 100 փաստ Նոր Հայաստանի մասին՝ ամփոփելով պաշտոնավարման 1 տարին։ Tert.am-ը նախորդ հրապարակման մեջ արդեն ներկայացրել էր դրանցից 30-ը:
Շարունակությունը ներկայացնում ենք ստորև.
31․ Փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50%-ի չափով հետվերադարձ կտրամադրվի։ Սահմանամերձ գյուղերի դեպքում հետվերադարձը կկազմի 70%:
32․ Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու նպատակով տրվում են վարկեր՝ 2 տոկոս, գյուղատնտեսական կոոպերատիվներին և սահմանամերձ գյուղերին՝ 0 տոկոս տոկոսադրույքով։
33․ Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկերը տրամադրվում են 0-2% տոկոսադրույքով։ Ցածր տոկոսով վարկերի փոխարեն կարելի է օգտվել նաև արված ծախսերի 40-50%-ի հետվերադարձի տարբերակից։ Այսինքն՝ մարդն ընտրում է՝ էժան վա՞րկ է ուզում, թե՞ դա ներդրում է, և կառավարությունը գումարի 40-50%-ը հետ է վերադարձնում։
34․ 2018 թվականին մթերված պտուղ-բանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին տարեվերջին չվճարված գումարը կազմել է մթերման ընդհանուր արժեքի ընդամենը 0․7 տոկոսը՝ ի համեմատություն 2017 թվականի, երբ դա եղել է 5․9 տոկոսը։
35․ Մարզերում շուրջ 290 սկսնակ ձեռնարկատերերի համար կազմակերպվել են դասընթացներ, ինչի արդյունքում պետական գրանցում են ստացել և բիզնես հիմնել 120 սուբյեկտներ, որոնցից 56-ը պետական միջոցներից ստացել է ֆինանսական աջակցություն։ Ֆինանսական կրթության ծրագիրը ներդրվել է հանրապետության 360 դպրոցների 3100 ուսուցիչների ներառմամբ։ Եվ միաժամանակ հանրապետության բոլոր դպրոցներում ներդրվել է «տեխնոլոգիա» առարկայի փորձնական ծրագիրը՝ ձեռնարկատիրական կրթության տարրերի ներառմամբ։
36․ Տարածքային համաչափ զարգացման եւ սոցվիճակի բարելավման նպատակով կառավարությունը 2018-ին համայնքներում իրականացրել է 152 ծրագիր՝ 3․8 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ 2017 թվականին նման ծրագրեր չեն իրականացվել։ Կառավարությունը 2019-ին մտադիր է այս նպատակի համար հատկացնել 10 մլրդ դրամ։
37․ 2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի համայնքների սեփական եկամուտներն աճել են 2 մլրդ դրամով։ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի շահույթը 2017 թվականին եղել է 1․3 մլրդ դրամ, իսկ 2018 թվականին` 3․3 մլրդ դրամ։
38․ Հայաստանի ծրագրավորողներն այսուհետ կարող են իրենց ստեղծած հավելվածները վաճառել խոշորագույն շուկաներից մեկում՝ «Google play» հարթակում, ինչը նախկինում անհնար էր։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարկային արտոնություններից օգտվողների ցանկն ընդլայնվել է, այժմ հարկային արտոնություն են ստանում նաև էլեկտրոնային համակարգերի արտադրությամբ և համակարգչային անիմացիայով զբաղվող նորաստեղծ ընկերությունները։ Հիմա օրենսդրական նախաձեռնություն է քննարկվում, որի արդյունքում էլեկտրոմոբիլների ներմուծումը ՀՀ կազատվի ԱԱՀ-ից։
39․ 10,5 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում է ստացել և մեկնարկել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը։ 2018 թվականին ակտիվ գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է շուրջ 800-ի՝ ապահովելով 23% աճ` 2017 թվականի համեմատ։ 2018 թվականի Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 մլն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազմել է 28%: 2018 թվականին ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19552-ի, ինչի արդյունքում մոտ 27% աճ է գրանցվել 2017 թվականի համեմատ։
40․ Ավելի քան 20 հուշագիր է կնքվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և գործատուների միջև, ինչի արդյունքում ԿԳՆ հաստատությունները, ուսումնարանները մասնագետներ են պատրաստում այդ կազմակերպությունների համար, ներդրվում են նոր մասնագիտություններ, ընկերությունների կողմից տրամադրվում են մասնագիտական սարքեր և լաբորատորիաներ։
41․ Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռոբոտաշինության խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ հիմնելու համար 2018 թվականին հատկացվել է շուրջ 186 մլն դրամ, իսկ 2019-ի համար՝ 352 մլն դրամ, ինչի արդյունքում՝ 2019 թվականի առաջին եռամսյակի դրությամբ՝ ՀՀ բոլոր մարզերում առկա են 263 ռոբոտաշինության խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ, որտեղ գործում է 308 խմբակ, ծրագրում ընդգրկված է շուրջ 6800 սովորող։ 2017 թվականի համեմատ ծրագրում ընդգրկված աշակերտների թիվն ավելացել է 2500-ով։
42․ Կառավարության կողմից մշակված և վերջնական ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանքարդյունաբերական ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը դարձել է պարտադիր։ Այսինքն՝ առաջիկայում չենք ունենալու հարց, թե տվյալ հանքն ում է պատկանում, որովհետև մենք պետք է գնանք մինչև օֆշոր, օֆշորի օֆշոր, օֆշորի օֆշորի օֆշոր, և բացահայտենք, թե ով է իրական սեփականատերը, ընդ որում՝ սա պարտադիր է։
43․ Վարչական համաներման արդյունքում շուրջ 150 հազար անձ ազատվել է երթևեկության կանոնների խախտման համար նախկինում կուտակած 13․7 մլրդ դրամ տուգանքի գումար վճարելու պարտավորությունից։ Նախորդ 12 ամսվա ընթացքում տեսանկարահանման և լուսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումները նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են, ուշադրություն՝ 485 880-ով։ 60 կմ/ժ-ից ցածր արագության ռեժիմի վայրերում լուսանկարահանող արագաչափ սարքերի գործածումը դադարեցվել է ընդհանրապես։ Էապես աճել է կանխարգելիչ նշանակություն ունեցող երթևեկության կանոնների խախտում արձանագրած անձանց էլեկտրոնային եղանակով նախազգուշացնելու դեպքերի քանակը։ Նախորդ ժամանակաշրջանում այդպիսի զգուշացում արվել է 84421, մեր ժամանակահատվածում՝ 221617։ Սա այն դեպքն է, երբ քաղաքացուն տուգանելու փոխարեն պարզապես ուղարկվում է իր կատարած խախտման տեսագրությունը՝ ի գիտություն։
44․ Ուսանողական վարկերը հասանելի են 6 տոկոսով՝ բարձր առաջադիմությամբ ուսանողների համար։ Վարկավորման գումարները դարձել են 700 հազար դրամ՝ նախկին 450 հազար դրամի փոխարեն։
45․Զինծառայողները հնարավորություն ունեն իրենց բարձր տոկոսադրույքով և կարճ ժամկետով վարկերը վերակառուցելու ավելի ցածր տոկոսադրույքով վարկերի։ Ծրագրի մեկնարկից մինչև այսօր արդեն վերակառուցվել է շուրջ 650 հազար վարկ՝ 350 մլն դրամ ծավալով։ Արդյունքում վարկի տոկոսադրույքը նվազում է մինչև 10 տոկոսով, վճարման ժամկետը կարող է երկարացվել վարկառուի ցանկությամբ։
46․ Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հարկային արգելադրման էլեկտրոնային համակարգի փորձարկումը մեկնարկել է։ Համակարգը տնտեսվարող սուբյեկտներին թույլ է տալիս ազատորեն տնօրինել իրենց հաշիվներին առկա հարկային պարտավորություններից ավել գումարները, որոնք նախկինում ամբողջությամբ սառեցվում էին։
47․ 2018 թվականի հոկտեմբերին Եվրոպական ներդրումային բանկի և Կենտրոնական բանկի միջև կնքվել է 50 մլն դրամի վարկային պայմանագիր՝ փոքր և միջին ձեռնարկության վարկավորման նպատակով։ Այն չի հանդիսանում կառավարության պարտք և չի ներառվում պարտքի սահմանափակումների հաշվարկում, և ծախսվելու է ՓՄՁ-ների վարկավորման համար։
48․ 2019 թվականի օգոստոսից գովազների ժամանակ վարկերի փաստացի տոկոսադրույքն այսուհետ կհրապարակվի անվանական տոկոսադրույքին համահունչ՝ միևնույն տառաչափով և տեսանելի վայրում։ Այսինքն՝ կբացառվի այն իրավիճակը, երբ հայտարարված և իրական տոկոսադրույքի միջև գոյություն ունի տարբերություն։
49․ Սրտի ստենտավորման վճարովի գներն իջել են 250 հազար դրամով, իսկ «Stent for Life» սրտի անվճար ստենտավորում ծրագրում կատարվել է փոփոխություն, որի արդյունքում ոչ դեղապատ ստենդի փոխարեն տեղադրվում է դեղապատ ստենտ։
50․ Փետրվարի 1-ից մեկնարկել է սուր իշեմիկ ինսուլտի դեպքում անվճար բուժման ծրագիրը, որի արդյունքում արդեն 85 քաղաքացի պետպատվերի շրջանակում ստացել է անվճար բուժօգնություն։
51․ Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 230 հազար քաղաքացիներ սկսել են օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայություններ։ Այստեղ տեսանելի փոփոխությունն այն է, որ պետպատվերի շրջանակը կառուցվել է այնպես, որ քաղաքացին հավելյալ վճարումներ անելու անհրաժեշտություն չունենա։
52․ Ստոմատոլոգիական բուժօգնությունը կազմակերպվում է անվճար առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 7 տարեկան երեխաների, մինչև 18 տարեկան սոցիալական անապահով երեխաների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար՝ նախկինում գործող համավճարային սկզբունքի փոխարեն։
53․ Չարորակ ուռուցքների վիրահատությունն իրականացվում է անվճար՝ պետական բյուջեի միջոցներով։ 15 անուն մանկական հակաուռուցքային դեղեր են ձեռք բերվել՝ ապահովելով հանրապետության ամբողջ պահանջարկը։ Այս դեղերի մի մասն արդեն շրջանառության մեջ է, մյուսը՝ արդեն տեղ է հասել, պարզապես մաքսային պահեստներում է։
54․ Հայաստանում ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայություն, որի արդյունքում հեռավոր բնակավայրերից արդեն իսկ տեղափոխվել են 11 հիվանդներ։
55․ Մեծ թափ է հաղորդվել դեռևս 2006 թվականին մեկնարկած Հայաստան-Իրան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին, ինչի շնորհիվ 2018 թվականի 6 ամսվա արդյունքներով կատարվել են մոտավորապես նույն քանակի աշխատանքներ, ինչ նախորդ 12 տարվա ընթացքում։
56․ 2018 թվականին 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինարարության պլանը։ Նորոգվել է 200 կմ ճանապարհ և 11 տրանսպորտային օբյեկտ։ 2019 թվականին նախատեսվում է նորոգել շուրջ 300 կմ ճանապարհ, 12 տրանսպորտային օբյեկտ։ Կենսական նշանակության բարելավման ծրագրերի շրջանակում 2018 թվականին վերականգնվել է 62․3 կմ ճանապարհ, որը ներառում է Շիրակի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի 21 համայնքներ՝ շուրջ 23 հազար բնակչությամբ։ 2019 թվականին նախատեսվում է հիմնանորոգել շուրջ 58 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ։ Այս տարի ռեկորդային ծավալների ճանապարհաշինարարություն է իրականացվելու ՀՀ-ում՝ վերջին 9-10 տարվա համար։
57․ 11 քաղաքների և 41 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում վերակառուցվել է շուրջ 555 կմ նոր ջրագծեր, 36․5 կմ կոյուղագծեր, տեղադրվել է 27 400 անհատական տների ջրաչափական հորեր։ Ձկնաբուծական տնտեսությունների 19 ջրառի կետերում և 97 փոքր ՀԷԿ-երում տեղադրվել են առցանց հոսանքաչափական սարքավորումներ։ Արձանագրվել և տեսչություն է ուղարկվել 372 ջրօգտագործման խախտումներ, իսկ նախորդ երեք տարվա այդպիսի ընդամենը 15 խախտում է հայտնաբերվել։ Արարատյան արտեզյան ավազանից խնայվել է 706 լ/վրկ ջուր։
58․Հանրապետությունում առկա շուրջ 350 ավտոգազալցման կայաններում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում աշխատանքներն ավարտված են։ Այս փաստը շատ կարևոր եմ համարում զբոսաշրջության զարգացման տեսակետից, որովհետև 15 տարի է՝ մեր երկրում քննարկվում է, որ զուգարանների խնդիրը չի լուծվում։ Իմ հանձնարարականով՝ տարածքային կառավարման նախարարը ավտոգազալցման կայաններին պարտավորեցրել է օրենքով իրենց պարտավորությունները կատարել։ 2018 թվականին 17-ի համեմատությամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10․ 5 տոկոսով։
59․ Գյուղատնտեսական և կոմունալ ծառայությունների համար նախատեսված մեքենա-սարքավորումներ են ձեռք բերվել միավորված 18 համայնքների համար՝ 94 միավոր տեխնիկա՝ շուրջ 3,7 մլն․ դոլար արժողությամբ։
60․ Հիմնվել է 17 նախակրթարան Երևանում և մարզերում՝ շուրջ 425 երեխայի ընդգրկմամբ։
61․ 50 տոկոսով փոխհատուցվել է ապրիլյան պատերազմի օրերին մարտական հերթապահություն կատարած ուսանողների վարձավճարը՝ նախկին 30 տոկոսի փոխարեն, իսկ երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների վարձավճարը փոխհատուցվել է 100 տոկոսով՝ պետական բյուջեի միջոցներով։ Այս ծրագիրը նախկինում էլ է եղել, բայց ֆինանսավորում եղել է հիմնադրամների միջոցով, օրինակ՝ բուհերը փողը փոխանցել են երիտասարդական հիմնադրամին և անտեղից ֆինանսավորում է կատարվել։ Կառավարությունը Հայ բարեգործական ընդհանուր միության, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ փոխհատուցել է 2018-19 թվականների ուստարվա սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարները՝ 50 տոկոսի չափով, որի վերաբերյալ ընդունվել է կառավարության համապատասխան որոշում։ Հայտագրվել է 294 ուսանող, որից 47-ի վարձավճարների 50 տոկոսը՝ մոտ 13 մլն 700 հազար դրամի չափով փոխհատուցվել է կառավարության կողմից։
63․ Շուրջ մեկ մլրդ դրամով ավելացել է ավագ դպրոցների ֆինանսավորումը, ինչի արդյունքում վերացվել է դպրոցի ուսուցիչերի աշխատավարձի նվազման վտանգը, որն առաջացել էր նախորդ կառավարության կողմից ֆինանսավորման բանաձևը փոխելու հետևանքով։ Արդյունքում դպրոցները ստիպված չեն եղել կրճատել աշխատավարձերը, որոշ տեղերում էլ վերականգնվել են նախորդ տարվա սկզբին կրճատված վարձատրությունը։
64․ Աշխատանք է տարվել դպրոցներն ու ուսումնական այլ հաստատությունները ապաքաղաքականացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում մեկ համապետական ընտրության և ՏԻՄ ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները չեն ներգրավվել ընտրական գործընթացներում, չեն նկատվել ուսումնական հաստատություններում ցուցակագրման, քարոզչության, ուղղորդման և նմանատիպ այլ դեպքեր։
65․ Դպրոցական բաժանորդային ծրագրի արդյունքում շուրջ 380 հազար աշակերտներ և 35 հազար ուսուցիչներ ստացել են և դեռ կստանան եռակի անվճար մուտքի հնարավորություն մշակույթի հաստատություններ՝ թանգարան, թատրոն, համերգասրահ։ Ներդրվել է «ԴԱՍ Ա» ծրագիրը, որը հիմա պիլոտային կարգով իրականացվում է Երևանի դպրոցներում, որի շրջանակում Երևանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները այցելում են Երևանի ավագ դպրոցներ և իրականացնում երաժշտական կրթություն։ Ծրագրի շրջանակում դպրոցականներին տրամադրվում է շուրջ 13 հազար անվճար տոմս։ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում մրցույթի արդյունքում մշակութային շուրջ 50 գործիչներ հանրակրթական բոլոր հաստատություններում ներկայացնում են իրենց արվեստը։
66․ Գրահրատարակչական և հարակից ծրագրերի իրականացման արդյունքում՝ ՀՀ-ի ամբողջ տարածքում գրադարաններն աննախադեպ կերպով համալրվել են առավել քան 25 հազար միավոր ժամանակակից և արժեքավոր գրականությամբ։ 2018 թ․-ին Երևանի գրախանութներում 3-րդ հանրապետության պատմության ընթացքում ռեկորդային թվով գիրք է վաճառվել։
67․2018 թվականին գրանցվել է 20229 անհատ ձեռնարկատեր, որը 2017 թվականի համեմատ ավել է 5492-ով։ 2018 թ.-ին գրանցվել է 6137 ՍՊԸ, որը 2017 թվականի համեմատ ավել է 1694-ով։ Իսկ 2019 թ.-ին առաջին եռամսյակում գրանցված անհատ ձեռնարկատերերի թիվը կազմել է 6059, որը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 1475-ով, իսկ 2017 թ.-ին առաջին եռամսյակի համեմատ՝ 2753-ով:
68․Կառավարության՝ պարտքի նվազեցման ծրագրի ներդրման արդյունքում 2018 թ.-ին՝ նախորդ տարվա համեմատ, կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2,3 տոկոսային կետով՝ կազմելով 51,4 կետ։
69․ Փոխվել է դեսպաններ նշանակելու մոտեցումը։ Վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել, և դեսպանների պաշտոնում նշանակվել են միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ՝ հիմնականում պահպանելով ռոտացիայի սկզբունքը։ Սա, իհարկե, չի նշանակում, որ տեսականորեն բացառվում են քաղաքական նշանակումները դեսպանների պաշտոնում, բայց դրանք միջազգայնորեն ընդունված շրջանակներից երբեք դուրս չեն գա։
70․ Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 2018 թվականի արդյունքներով առաջընթաց է գրանցել 19 կետով՝ բարելավելով իր դիրքերը և հայտնվելով 61-րդ հորիզոնականում։ Մամուլը Հայաստանում ազատ է, քան երբևէ։ Ըստ «Ֆրիդոմ Հաուս» միջազգային կազմակերպության՝ համացանցի մասին 2018 թվականի զեկույցի, Հայաստանը գրանցել է զգալի առաջընթաց՝ մասամբ ազատ երկրների շարքից անցում կատարելով ազատ երկրների շարք։ 66 երկրների շարքում Հայաստանն այն 19 երկրներից է, որտեղ համացանցի ազատությունը գրանցել է նշանակալի առաջընթաց։ 2018 թվականին «The Economist» հանդեսի կողմից Հայաստանը ճանաչվել է տարվա երկիր։
71․2019 թվականի հոկտեմբերի 31-ին հրապարակված՝ «Գործարարությամբ զբաղվելը 2019․ վերապատրաստում և բարեփոխումներ» վարկանիշային զեկույցի տվյալներով, Հայաստանը 190 երկրների շարքում արձանագրել է դիրքի առաջընթաց վեց կետով՝ 47-րդ տեղից բարձրանալով 41-րդ տեղը։ «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը 2018 թվականի դեկտեմբերի 3-ին հրապարակած զեկույցում հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը B+ մակարդակում՝ դրական կանխատեսմամբ։ 2016-17 թվականներին նույն վարկանիշը եղել է B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ։ Այսինքն՝ 1 մակարդակ Հայաստանի վարկանիշը բարձրացվել է։ Հայաստանն առաջընթաց է արձանագրել նաև մի շարք այլ միջազգային ինդեքսներում, այդ թվում՝ 13 կետանոց առաջընթաց երջանկության ինդեքսում։
72․ Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են երկրի պաշտոնաթող նախագահ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, բնապահպանության նախարար, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ընդ որում՝ նախկին փոխվարչապետին կալանավորելու նախաքննության մարմնի միջնորդությունը դատարանը մերժել է։ Որպես մեղադրյալ ներգրավվել են 2 գործող փոխնախարար, ՊՎԾ պետ և այլ գործող պաշտոնյաներ։ Սա չեմ ասում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելով, պարզապես որպես վիճակագրական փաստ։
73․ Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել ՏԻՄ, այդ թվում Երևանի ավագանու ընտրություններ, ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք բոլորն էլ գնահատվել են ազատ, արդար, մրցակցային և թափանցիկ։ 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրվել է կին քաղաքապետ։ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները առաջինն էին, որոնց արդյունքները չեն վիճարկվել դատական կարգով։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը տեղի է ունեցել Հայաստանի պատմության համար աննախադեպ իրադարձություն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճ է կայացել հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում։ Ընտրական համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնված է։
74․ Երկրում հաղթահարված է համակարգային կոռուպցիան։ Օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդելու լծակներից։
75․ Կառավարության գործունեության արդյունքում՝ ՀՀ-ում օրենքի առաջ արտոնյալներ չկան։ Քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքները պաշտպանված են և լիարժեք կիրառելի։ Հետևողականորեն իրականացվել են դատական և գործադիր իշխանությունների տարանջատում և ապահովվել է դատարանի անկախ գործունեությունը։ Կառավարությունն առաջնորդվել է դատական համակարգի անկախության սկզբունքով՝ բացառելով հրահանգավորման որևէ մեխանիզմի կամ դրսևորման գոյությունը։
76․ Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ և քաղաքական հալածյալներ։
77․ ԱԺ-ի և նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ։ Բաղրամյան 26-ին վերադարձվել է ՀՀ նախագահի նստավայրի կարգավիճակը։
78․ Կառավարության նիստերը դռնբաց են և հրապարակային՝ ի հեճուկս հեղափոխությունից առաջ ընդունված օրենքի, որով նախատեսվում էր, որ կառավարության նիստերը պետք է լինեն դռնփակ։
79․ Սկսվել է նախարարությունների թվի կրճատելու գործընթաց։ Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը, որը դեռ այլ կարգավիճակի հիմնադրման պահին ընդդիմությունը համարում էր հակասահմանադրական։
80․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ընդդիմությանն առաջարկվել է թեկնածուներ ներկայացնելու քվոտա։ Այս առաջարկն առաջիկայում կստանա նաև օրենսդրական տեսք։
81․ 2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15313-ով գերազանցել է մեկնածների թվին, ինչն առաջին անգամ է արձանագրվել վերջին 12 տարիների ընթացքում։ Եվրոստատի տվյալներով՝ 2018 թվականին Եվրոպական միության երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան երեք անգամ նվազել է։ Նախորդ տարի ԵՄ երկրներից ապաստան են հայցել ՀՀ 2190 քաղաքացի, մինչդեռ 2017-ին այդ թիվը կազմել է 6805։Ներգաղթային միտումները շարունակվում են․ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 2536-ով գերազանցում է մեկնածների թվին։ Այստեղ ուզում եմ մի նրբության մասին էլ ասել, երբ անցած տարի հրապարակեցի, շատ մտահոգություններ կային, որ այլ երկրներից ապօրինի միգրանտներ կան և այլն։ Այս տարվա առաջին եռամսյակում մոտավորապես 3000 այդպիսի միգրանտ հեռացել է ՀՀ-ից։ Ընդ որում՝ մենք ոչ մի ռեպրեսիվ միջոցներ չենք ձեռնարկել, պարզապես օրենքով նախատեսված միջոցներ ենք ձեռնարկել, հետաքրքրվել ենք և մարդկանց հետ խոսել ենք։
82․ Այս տարվա առաջին եռամսյակում ամուսնությունների թիվը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 5 %-ով, ամուսնալուծությունները նվազել են 17 %-ով։
83․ Տնտեսական մենաշնորհները վերացված են։ 2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 %՝ նախկին 95-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 38 %, նախկին 57-ի փոխարեն։ Բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը 29 %՝ նախկին 43-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 %՝ նախկին 51 % փոխարեն։ Ուշադրություն դարձրեք, որ 2018 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր արձանագրված ցուցանիշներն են։ Սրա հետ նույնպես մենք կապ չունենք, պարզապես ինչ-որ գործարարներ որոշել են, որ շաքարավազ ներկրեն ՀՀ։
84․ Սա այն կետերից է, որ 5-6 կետը մի կետի մեջ սեղմել ենք, որ 100-ի մեջ տեղավորվենք։ Լուծվել է քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը։ 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2287 անձ, ինչը 1248-ով պակաս է 2018-ի նույն ժամանակահատվածից։ Տեղի է ունեցել լայնածավալ քրեական համաներում։ Սկսել է գործել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը։ Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է 276 անձ, այդ թվում՝ մեկ ցմահ ազատազրկման դատապարտված անձ։ Ցմահ և առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց կարճատև և երկարատև տեսակցությունների թիվը կրկնապատկվել է։ Տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության տրամադրման հնարավորություն է ստեղծվել։ ԱԺ-ում առաջին ընթերցում անցած օրենսդրական փաթեթով նախատեսվում է կալանավորված անձանց, բացի կարճատև տեսակցություններից, տրամադրել նաև երկարատև տեսակցություն՝ 2 ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ մինչև 3 օր տևողությամբ։ Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող անձանց համար՝ այդ թվում օտարերկրյա քաղաքացիների, կարճատև տեսակցության փոխարեն հնարավորություն է ընձեռնվել ամսվա ընթացքում 2 անգամ օգտվել մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից։ Ներկայումս բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովված են տեսազանգի համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով։ Որպես նախկին կալանավոր, կարող եմ ասել, որ այս միջոցառումները շատ կարևոր են հանցագործին ճիշտ ճանապարհ վերադարձնելու համար։
85․Բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը։ Նախորդ տարվա համեմատ ավելի քան 121 հազարով ավել է թանգարան այցելած քաղաքացիների թիվը։
86․ 2018 թ․-ից ՀՀ-ում արձանագրվել է սպանության 35 դեպք, որը նվազագույն ցուցանիշն է 1980 թվականից ի վեր։ Սրա հետ էլ մենք կապ չունենք, պարզապես քաղաքացիները երկրում հաստատել են սիրո և համերաշխության մթնոլորտ, և հույս ունեմ, որ այդ մթնոլորտը կշարունակվի։
87․ 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թ․-ի մարտ բանկային համակարգի ցուցանիշները աճել են հետևյալ չափերով՝ ակտիվները 15․ 7 %, կամ 698 մլրդ, պարտավորությունները՝ 17․ 4 % կամ 646 մլրդ դրամով, կապիտալը՝ 74 % կամ 53 մլրդ դրամով, վարկերը՝ 16 % կամ 412 մլրդ դրամով, ավանդները՝ 11․8 % կամ 292 մլրդ դրամով։
88․ 2018 թ․-ին Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը համատեղ իրականացրել են ՀՀ-ի ֆինանսական համակարգի գրանցման ծրագիր, որի արդյունքներով ՀՀ ֆինասական համակարգը գնահատվել է կայուն, իսկ բանկային վերահսկողության բազելյան սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97 %։
89. «Ազգային հիպոտեկային ընկերության» և «Բնակարան երիտասարդներին» ծրագրերի փոփոխության արդյունքում 2018 թ․-ին տրամադրված վարկերի ծավալը 20 % գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրով սուբսիդավորվող հիպոտեկային վարկերը Երևանում ու մարզերում հասանելի են 7․5 և 5․5 տոկոսով՝ մինչև 30 տարի ժամկետով։
90․Բնապահպանության նախարարության կողմից արտահանումները նվազեցնելու նպատակով անտառամերձ համայնքներում մոտ 15 հազար ընտանիքի անվճար բաժանվել է 102 հազար մետր խորհանարդ թափուկ, 1800 խմ վառելափայտ, 70 տոննա վառելիքային բրիկետ, էլեկտրոնային վառարաններ։
91․ ԵՄ-ի հետ վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության կիրարկման ճանապարհային քարտեզը, որը ներառում է արդարադատության, տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, սպառողների շահերի պաշտպանության, միգրացիայի և այլ ոլորտների շուրջ 250 միջոցառում։
92․ Համաշխարհային բանկի խորհուրդը հաստատել է ՀՀ-ի և ՀԲ-ի միջև 2019-2022 թթ-երի համագործակցության փաստաթուղթը, որով տարբեր ոլորտներում 500 մլն ԱՄՆ դոլարի համագործակցության շրջանակ է հաստատել: Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վերջնական համաձայնեցման է ներկայացվել Stend bay ծրագիրը՝ 250 մլն դոլար ծավալով։ Պետական պարտատոմսերի գնման ծավալը 2019 թ․-ի ապրիլի 27-ի դրությամբ կազմել է 3․6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 2․2 մլրդ դրամով։ Սա այն դեպքն է, որ ՀՀ քաղաքացիները գնում են կառավարության կողմից թողարկված պարտատոմսեր։
93․ ՀՀ վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի, և քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա։ Վարչապետը ներկայացել է դատարան՝ որպես վկա, ինչն աննախադեպ երևույթ է։
94․ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, վերահաստատվեց, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն ու ներգրավվածություն ունենա իրական ու տեղական խաղաղությանն ուղղված հանգուցալուծման գործընթացում։
95․ Կադրային բանկի ձևավորման արդյունքում ՀՀ քաղաքացիները նշանակվել են փոխնախարար, վարչապետի խորհրդական, վարչապետի ու փոխվարչապետի օգնականներ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար, Սոցիալական ապահովության ծառայության պետ։
96․ Ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 239-ով, այդ մեքենաները գտնվում են վաճառքի կազմակերպման գործընթացում։
97․ ՊԵԿ-ին 2018 թ․-ին ֆիզիկական անձի եկամուտների հայտարարագիր է ներկայացրել 6323 քաղաքացի՝ նախորդ տարվա 3021-ի դիմաց։
98․ 2018 թ․-ի մինչ օրս բացահայտված կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու դեպքերով իրավասու մարմինների կողմից հարուցվել է 1446 քրեական գործ, որտեղ պետությանը հասցված վնասը կազմել է 89․ 3 մլրդ դրամ, որից 32 մլրդ դրամը վերականգնվել է։ 2018 թ․-ի ընթացքում իրավապահ մարմինների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով հայտնաբերվել է 1345 իրավախախտում:
99. Սկսվել է հանրային տարածքների վերադարձի գործընթաց՝ մասնավորապես Երևանի Ազատության հրապարկի հարակից տարածքում և օղակաձև զբոսայգում։
100․ ՀՀ մասնագետները՝ ականազերծներ ու բժիշկներ հումանիտար առաքելություն են իրականացնում Սիրիայում, ինչը Հայոց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին ապաստան տված Սիրայի նկատմամբ մեր պատմական պարտքի դրսևորումն է։
101․ Կառավարությունը միջոցներ է տրամադրել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ Լևոն Արոնյանի մասնակցությունը չեմպիոնական մրցամարտին ֆինանսավորելու, ինչպես նաև օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը կառուցելու համար։
102․ Վարչապետը և նրա ընտանիքի անդամներ աշխատում են կրել միայն հայկական հագուստ՝ քաջալերելով ոլորտի զարգացմանը և մասնագետներին։ Նաև յուրաքանչյուր լրագրող ազատորեն կարող է հարց տալ երկրի ղեկավարին, ինչը աննախադեպ երևույթ է
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Քաղաքականություն 15:42 • 24/11 Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
-
Իրադարձային 19:56 • 24/11 «Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային «Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։
-
Սպորտ 14:33 • 24/11 Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է վերադարձնի Մբապեի ինքնավստահությունը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանես»-ի հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։
-
Սպորտ 16:00 • 24/11 Հալանդը կարող է 1 օրով բանտ նստել Շվեյցարիայում Ֆուտբոլիստ Էռլինգ Հալանդը Շվեյցարիայում խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Ըստ Blick-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը 60 շվեյցարական ֆրանկի չափով (64,36 եվրո) չվճարված տուգանք ունի երկրի արևմուտքում գտնվող Վո կանտոնում: Տուգանքը սահմանվել է հոկտեմբերի 25-ին:
-
Իրադարձային 13:45 • 24/11 Երևանում փրկարարներն օգնության են հասել BMW-ում արգելափակված երեխային Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
-
Քաղաքականություն 08:33 • 25/11 Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան․ Կոպիրկին Դեսպանի խոսքով, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը գործուն կերպով կմիանա Եվրասիայում անվտանգության հավասար և անբաժանելի համակարգի մշակման համատեղ ջանքերին, որի գաղափարն առաջ է քաշվել նախագահ Պուտինի կողմից։
-
Տնտեսություն 11:02 • 25/11 Մի շարք ոլորտների տնտեսվարողների գործունեությունը կներառվի շրջանառության հարկ չվճարողների ցանկում. նրանց հարկային բեռը կբարձրանա. Մեսրոպ Առաքելյան «Դիմել եմ կառավարությանը օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել։ Միևնույն ժամանակ, կոչ եմ անում այս ոլորտների ներկայացուցիչներին այս հիմքով պաշտպանել իրենց շահերը՝ օրենքն ընդունելու դեպքում ընդհուպ դիմել ՍԴ»,- գրել է Առաքելյանը:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 15:42 • 24/11 Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
-
Իրադարձային 11:46 • 24/11 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
-
Իրադարձային 12:43 • 24/11 ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
-
Իրադարձային 19:56 • 24/11 «Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային «Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։
-
Սպորտ 16:00 • 24/11 Հալանդը կարող է 1 օրով բանտ նստել Շվեյցարիայում Ֆուտբոլիստ Էռլինգ Հալանդը Շվեյցարիայում խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Ըստ Blick-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը 60 շվեյցարական ֆրանկի չափով (64,36 եվրո) չվճարված տուգանք ունի երկրի արևմուտքում գտնվող Վո կանտոնում: Տուգանքը սահմանվել է հոկտեմբերի 25-ին:
-
Սպորտ 14:33 • 24/11 Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է վերադարձնի Մբապեի ինքնավստահությունը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանես»-ի հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։
-
Իրադարձային 13:45 • 24/11 Երևանում փրկարարներն օգնության են հասել BMW-ում արգելափակված երեխային Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»
Քաղաքականություն
-
11:21 • 25.11.24 Վրաստանի ԱԳ նախարար կդառնա Մակա Բոչորիշվիլին
Իրավունք
-
18:42 • 22.11.24 Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Ժամանց
-
13:59 • 22.11.24 Շերը ոճային փոփոխության է դիմել՝ դառնալով շիկահեր (լուսանկարներ)