Քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականի պահանջն աղերս չունի իրավական պետության հետ. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործին և այլ հարցերի:
- Պարո՛ն Թովմասյան, Հայաստանի քաղաքական, մի գուցե նաև իրավական կյանքը, կարծեք թե, կառուցվում է մեկ դատավարության շուրջ և դա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական գործն է։ Ակամայից այսօր Դուք և Սահմանադրական դատարանն եք հայտնվել այս գործընթացների կիզակետում։ Կասե՞ք, թե ինչ փուլում է այս գործը և ինչո՞վ էր պայմանավորված ՍԴ-ում այս գործի քննության վարույթը կասեցնելու և խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին դիմելու ՍԴ որոշումը։
- Անկեղծ ասած, վերջին ժամանակահատվածում ուշի-ուշով քաղաքական կյանքին չեմ հետևում և չեմ կարող Ձեր կարծիքը կիսել, որ քաղաքական կյանքն այդ դատավարության շուրջ է ծավալվում, բայց ընդհանրապես այն հանգամանքը, որ մի քրեական գործի շրջանակում կարող է ծավալվել, դա լավ երևույթ չէ որևէ երկրի համար և ցանկալի է, որ քաղաքական երևույթները ծավալվեն համապետական ընտրությունների շուրջ կամ դրան համարժեք որևէ իրադարձության շուրջ: Ինչևիցե, չենք կարող ժխտել, որ կա հանրային մեծ հետաքրքրություն՝ թե՛ քաղաքական շրջանակների կողմից, թե՛ իրավական հանրության կողմից, և պետք է ասել, որ այնուամենայնիվ, սա ստանդարտ գործ չէ նաև Սահմանադրական դատարանի համար: Ոչ թե այն պատճառով, որ կա այդքան մեծ հանրային հետաքրքրություն, այլ այն պատճառով, որ այն նորմը, որը վիճարկվում է, իր կառուցվածքով, բնույթով, բովանդակությամբ էականորեն տարբերվում է մյուս հոդվածներից, մասնավորապես, այն հղում է պարունակում այլ իրավական ակտի, որը վերացականության աստիճանով ավելի ընդհանրական է։ Եվ երկրորդ, որը շատ ավելի կարևոր է, մենք երբևէ նման պրակտիկա չենք ունեցել, և փա՛ռք ու պատիվ, որ չենք ունեցել այս նորմի կիրառման պրակտիկա: Թերևս, սրանով է պայմանավորված: Բայց վստահեցնում եմ, որ այն ինձ համար սովորական մի գործ է՝ անկախ հանգամանքից, անկախ քաղաքական և իրավական հետաքրքրությունից, իմ և Սահմանադրական դատարանի մյուս դատավորների համար այն շարքային գործ է: Երբեմն, կատակով նշում են, որ պետք է ստացվող գործերից հանել անուն-ազգանունները, որովհետև մենք վերջին հաշվով չենք որոշում այդ անձի մեղավոր լինելը, իր մեղսակցության աստիճանը, նրա պատժաչափը: Մենք միայն որոշում ենք, թե այն հոդվածով, որով վերջինիս առաջադրվում է մեղադրանք, համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե ոչ: Հարցի երկրորդ մասին անդրադառնալով՝ հաշվի առնելով նաև հանրային հետաքրքրությունը, նաև որ գործ ունենք երկրի նախկին նախագահի հետ, եթե այլ դեպքերում Սահմանադրական դատարանի, այսպես ասեմ, սխալվելու 0.0001 տոկոսը կարող էր թույլատրելի համարվել, ապա այս դեպքում՝ ոչ: Այս դեպքում, դա անթույլատրելի է: Սրանով է պայմանավորված, որ այն ռեսուրսը, ներուժը, որը կա Եվրոպական դատարանում, Վենետիկի հանձնաժողովում, այս հարցի շուրջ այդ ներուժի չօգտագործումը, կարծում եմ, շռայլություն կլիներ Սահմանադրական դատարանի համար: Սա չի նշանակում, որ ՍԴ-ն չունի այս գործն ամբողջությամբ քննելու, պարզելու ռեսուրսը, բայց հավաքված ռեսուրսը միջազգային կառույցներում, որին մենք անդամակցում ենք, պետք է այս գործով օգտագործել: Ուզում եմ հիշեցնել, որ և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, և՛ Վենետիկի հանձնաժողովը որևէ դեպքում չեն տալիս, այսպես ասած, վերջնական վերդիկտներ և նույնիսկ չեն որոշում, թե այդ հոդվածը համապատասխանում է եվրոպական կոնվենցիային, առավելևս նրանք չեն կարող որոշել սահմանադրականության հարց: Բայց նրանց վերլուծությունները, փորձառությունը, եվրոպական այլ երկրների փորձի ուսումնասիրությունը, իրենց դատական պրակտիկայի ամփոփումը, այն ստանդարտները, որոնք կան եվրոպական երկրներում, մասնավորապես, քրեական օրենքի որոշակիության շրջանակներում, սրանք մեզ օգնելու են, աջակցելու են, սրանք մենք կարևորելու ենք այս գործով որոշում կայացնելու համար: Բայց կրկնում եմ, այս գործով վերջնական ակտը կայացնելու է ՀՀ Սահմանադրական դատարանը և ինչպես նշեցիք, դրանք խորհրդատվական կարծիքներ են, եթե բառացի թարգմանենք, այսպես ասած, ընկերոջ աջակցություն են: Սա, թերևս, այն գործն էր, որտեղ, կարծում եմ, ոչ միայն անհրաժեշտ էր, այլ, չեմ ուզում «պարտադիր» բառն օգտագործել, բայց եթե մի դեպք կար, որ պետք է օգտագործեինք, դա այս դեպքն էր: Պետք է ասեմ, որ սա նոր ինստիտուտ է նաև մեզ համար, այն ուժի մեջ է մտել ընդամենը անցած տարվա օգոստոսից և ասել, որ շատ մեծ թվով դիմումներ կան նաև Եվրոպական դատարան, ապա ասեմ, որ ոչ, դրանք մեկ տասնյակի են հասնում, եթե չեմ սխալվում: Այնպես որ, մի փոքր սպասենք և կտեսնենք: Վստահ եմ՝ մենք դրա մասին նշելու ենք՝ հաշվի առնելով հանգամանքները, որ մենք այդ կարծիքները հնարավորինս շուտ կստանանք և կվերսկսենք այս գործերի վարույթը:
– Չնայած նշեցիք, որ Դուք բոլոր գործերին վերաբերվում եք նույն ձևով, բայց այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանի վրա ճնշումների մասին հրապարակումներ կան: Տպավորություն է, որ այդ ճնշումներն ավելացել են այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի դիմումներն ընդունվել են ՍԴ վարույթ: Այս երկուսի միջև Դուք որոշակի կապ տեսնո՞ւմ եք:
- Ես ընդհանրապես կհորդորեմ լրագրողական ողջ հանրությանը մի փոքր զգույշ այդ ձևակերպումն օգտագործել՝ դատական իշխանության նկատմամբ ճնշում, որովհետև վերջին հաշվով դա քրեորեն պատժելի արարք է: Ես այսպես պետք է պատասխանեմ, որքան վտանգավոր է այդ ճնշումը, նույնքան վտանգավոր է հանրային ընկալումը, որ նման ճնշում կա: Եվ եթե որպես լրագրող այդ հարցը բարձրացնում եք և մատնանշում եք, որ կան նման հրապարակումներ, դա նշանակում է, որ հանրային ընկալման մեջ նման կապ է երևում, նման երևույթ գոյություն ունի, ինչը նույնքան վտանգավոր է: Սա վտանգավոր է նաև այն առումով, որ դատական իշխանության նկատմամբ ընդհանրապես վստահությունը, եթե այդ ընկալումը կա, որ ճնշում է եղել, էականորեն փոքրանալու է և ընկնելու է այդ որոշման արժեքը: Ուստի, կհորդորեմ բոլորին ձեռնպահ մնալ ոչ միայն նման ճնշումներից, ինչը քրեորեն պատժելի է, այլ այնպիսի քայլերից, որոնք հանրային ընկալման մեջ կարող են նման տպավորություն ստեղծել, որ նման ճնշում կա: Իսկ մնացածը ես չեմ մեկնաբանի, մնացածն իրականում հանրության խնդիրն է և հանրային ընկալման խնդիր է:
– Պարո՛ն Թովմասյան, հայտնի է, որ Հայաստանում իշխանափոխություն է եղել։ Դուք այն կարծիքի՞ն եք, որ իշխանափոխությունից հետո երկրներում պետք է փոփոխվեն նաև դատական իշխանությունները:
– Գիտեք, այն երկրներում, որտեղ քաղաքական իշխանության փոփոխությունը հանգեցնում է նաև դատական իշխանության փոփոխության, այդ երկրների համար «իրավական», «ժողովրդավարական» տերմիններն այլևս օգտագործելի չեն: Դատական իշխանության անկախության գլխավոր գրավականը վերջիններիս անփոփոխելիությունն է: Եթե նրանք քաղաքական դրդապատճառներով կարող են փոխվել, ապա մոռացեք, որ իրենք ընդհանրապես անկախ են, որովհետև օրվա քաղաքական իշխանությունը որոշելու է, թե ով է լինելու դատական իշխանությունը: Եվ դատական իշխանության անկախության գլխավոր երաշխիքը նրանում է, որ նրանք պաշտոնավարում են ավելի երկար ժամանակահատվածով, քան իրենց ձևավորած մարմինները՝ կլինի դա հանրապետության նախագահը, թե Ազգային ժողովը: Այս առումով այդ պնդումը, որ քաղաքական փոփոխություններից հետո պետք էր նաև դատական իշխանությունը փոխել, որևէ աղերս չունի ո՛չ իրավական պետության, ո՛չ էլ ժողովրդավարական պետության հետ: Կամ պետք է լինել ազնիվ, Սահմանադրության մեջ ևս գրել, որ քաղաքական իշխանության փոփոխության պարագայում փոխվում է նաև դատական իշխանությունը: Սա ազնիվ կլինի, բայց կլինի մեր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին հակասող: Ուշադրություն դարձրեք, որ դատական իշխանությունն իշխանության մյուս բոլոր ճյուղերի մեջ ամենաանկախն է, բայց անգամ քվազի անկախ պետական մարմինները, ինչպիսին են, օրինակ՝ կարգավորող հանձնաժողովը, Կենտրոնական բանկը, անգամ այս մարմինները քաղաքական այդ փոփոխությունների արդյունքում չեն փոփոխվում, էլ ուր մնաց, որ մենք խոսենք դատական իշխանության մասին: Հետևաբար, նման պնդումները որևէ աղերս չունեն: Կա՞ն դատական իշխանությունում խնդիրներ, ապա դու պետք է փորձես այդ խնդիրները լուծել, բայց քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականը պահանջելն աղերս չունի իրավական պետության հետ: Կան խնդիրներ, որ կան մարդիկ, որոնք անհամատեղելի են՝ նրանց վարքագիծը, գործունեությունը ներկա պահանջների հետ, ապա պետք է այդ մեխանիզմները գտնել և այդ մարդկանցից մեկ օր առաջ ազատվել: Ի տարբերություն քաղաքական իշխանությունների, դատական իշխանության նկատմամբ անհասցե քննադատությունը տեղին չէ: Դա կարող է լինել խորհրդարանի նկատմամբ, որովհետև այնտեղ քաղաքական թիմ է և ամբողջ քաղաքական թիմը՝ գործադիրի հետ, պառլամենտական կառավարման համակարգում քաղաքական պատասխանատվություն է կրում: Դատական իշխանության պարագայում դա պետք է լինի հստակ և հասցեական: Ընդհանուր քննադատությունը, ընդհանուր տերմինները, հասկացություններն այստեղ անընդունելի են, որովհետև յուրաքանչյուր դատավոր ինքնուրույն իրականացնում է արդարադատություն և ինքը մեղավոր չէ, որ կողքի դատավորն այդ արդարադատությունը սխալ է իրականացնում: Գործադիր իշխանությունում ցանկացած նախարար նաև համաչափ պատասխանատվություն է կրում ողջ գործադիր իշխանության համար և եթե կողքի նախարարը վատ է աշխատել, ապա դրա պատասխանատվություն կրողը նաև ինքն է, ինչը չի կարելի ասել դատական իշխանության նկատմամբ, որովհետև որևէ ազդեցություն չունի այս դատավորը, թե կողքի դատավորը վատ է աշխատել, կաշառակեր է, խելքը չի հասնում, արդարադատությունը պատշաճ չի իրականացնում և այլն: Ուստի, այստեղ, կրկնում եմ, քննադատությունը պետք է լինի հասցեական և կոնկրետ: Ուշադրություն դարձրեք, դատական իշխանությունն այս առումով գտնվում է անհավասար վիճակում: Երբ որ քննադատություն է հնչում գործադիր, օրենսդիր իշխանության կողմից, ապա զենքերի հավասարության սկզբունքը չի պահպանվում, որովհետև ի տարբերություն օրենսդիրի և գործադիրի, դատական իշխանությունը չունի այդ քաղաքական թիմը, որոնք պետք է պատասխանեն տարբեր ամբիոններից այդ բոլորին: Դատական իշխանության զենքն իր որոշումներն են, ինքը հանրության հետ խոսում է իր որոշումների միջոցով, ուստի, այստեղ էլ պրակտիկան, կարծում եմ, պետք է գնա այն ճանապարհով, որ կոնկրետ և հասցեական լինի, և լինի այդ քննադատությունը նաև գիտական, եթե գործ ունենք կոնկրետ որոշման հետ: Իսկ ընդհանրապես ասել, որ դատական իշխանությունը վստահություն չի վայելում, կոռումպացված է և այլն, կրկնում եմ՝ ո՞վ ասաց: Այս ընդհանրական հասկացությունները, մոտեցումները դատական իշխանության դեպքում տեղին չեն:
- Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՍԴ-ի վերաբերյալ կարծիքներ հայտնեց: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:
- Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ հավատարիմ մնալով իմ երդմանը և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքին, ես պարտավոր եմ ցուցաբերել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Գայթակղությունը մեծ է՝ քաղաքական ամբիոն ստանալու և քաղաքական պատասխաններ տալու, բայց այս պարագայում ես ստիպված եմ ասելու, որ չեմ կարող այդ քաղաքական պատասխանը տալ, որովհետև քաղաքական էին այդ հարցադրումները և ես դրանք չեմ կարող մեկնաբանել: Պարզապես կարող եմ ասել, որ որոշ արտահայտություններ վիրավորական էին, մոտ էին արժանապատվությանը վիրավորելուն, մասնավորապես, դատական իշխանության ներկայացուցիչներին և որոշ արտահայտություններ կարող են դառնալ դասագրքային, թե ինչպիսին չպետք է լինեն գործադիր իշխանության ղեկավարի և դատական իշխանության փոխհարաբերությունները, ինչպես չի կարելի արտահայտվել դատական իշխանության հասցեին:
- Այդ նույն հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նման ձևակերպում արեց, որ Դուք «բուդկայի» նման սեփականաշնորհել եք Սահմանադրական դատարանը:
- Երբեմն հանրային ընկալման մեջ, այս դեպքում պետք է ասեմ ոչ միայն հանրային ընկալման մեջ, կոնկրետ մարդկանց ընկալման մեջ դիտարկվում է, որ Սահմանադրական դատարանն ինչ-որ հիմնարկ է, ինչ-որ կառույց է, ես էլ այնտեղի «դիրեկտորն» եմ, ես եմ որոշում ամեն ինչ: Սահմանադրական դատարանի նախագահն արդարադատություն իրականացնելիս հարյուր տոկոսով ունի նույնական լիազորություն, ինչ դատարանի մյուս անդամները և նման արտահայտությունը առաջին հերթին վիրավորանք է դատարանի մյուսն անդամների նկատմամբ: Եվ հռետորական հարց տամ. իսկ Դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք տասնյակ դեպքերում դիմում ներկայացնում, երկրի վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, երկրների դատավորները, արդյոք այդ «բուդկայի՞» հետ էին իրենց հարաբերությունները կառուցում Վենետիկի հանձնաժողովը, մի քանի երկրների Սահմանադրական դատարանների նախագահները, որոնք այս ընթացքում այցելել են: Նման արտահայտությունները պատիվ չեն բերում և նման խոսակցությունը, նման բառապաշարը, կրկնում եմ, դասագրքային է լինելու, թե ինչպես չի կարելի խոսել երկրի չորս սահմանադրական մարմիններից մեկի մասին, որովհետև այս մարմինները, Սահմանադրական դատարանն ու կառավարությունը, իրենք հավասարազոր են, իրենք՝ որպես սահմանադրական մարմիններ, ունեն հավասար կարգավիճակներ, և չի կարելի մի մարմնի ղեկավարին նման բառապաշարով արտահայտվել մյուսի նկատմամբ: Իսկ արդյոք նույնաբովանդակ ձևակերպումներ կարելի՞ է օգտագործել իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ, ես կարծում եմ՝ չի կարելի: Այսքանը:
- Պարո՛ն Թովմասյան, նորից անդրադառնանք ճնշումներին, այնուամենայնիվ այդ հրապարակումները կան, Դուք համաձա՞յն եք, թե ոչ: Ձեր և դատարանի մյուս դատավորների նկատմամբ կա՞ն ճնշումներ՝ ուղղակի կամ անուղղակի, այս մասին նշվում է մամուլում, և խոսում են, որ անգամ կոնկրետ հանձնարարություններ են տրվել իրավապահ որոշ մարմինների՝ դատավորների կենսագրությունն ուսումնասիրելու և այլ հանգամանքներ ի հայտ բերելու համար: Ի՞նչ է սա:
- Ազգային ժողովում իմ աշխատած տարիներին մի հասկացություն, որը շատ էր օգտագործվում, կարող եմ այսօր էլ օգտագործել՝ ըստ օդում կախված լուրերի: Հիմա պետք է այդպես պատասխանեմ՝ ըստ օդում կախված լուրերի: Բայց պետք է նաև ասեմ՝ եթե երբևէ այդ լուրերը հաստատվեցին անկախ այն հանգամանքից, թե ինչ փաթեթավորմամբ այդ գործողությունները կներկայացվեն, ինչպես կմեկնաբանվի՝ ինչ նպատակով են այդ ամբողջն արել, դա շատ վտանգավոր է, և բոլորը, եթե այդ նպատակով են արել, նրանք պատասխանատվության կենթարկվեն անկախ իրենց զբաղեցրած դիրքից և պաշտոնից, եթե դա հատուկ, ուղղորդված է արվում և եթե դրա վերջնական նպատակը դատական իշխանության վրա որոշակի ճնշումներն են: Այսքանը, մնացածը ես չեմ մեկնաբանի, ոչինչ չեմ ասի:
- Այդ դեպքում անդրադառնանք իրավաբանների միջև քննարկվող թեմային, խոսքը Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին է։ Պարո՛ն Թովմասյանը, հեղինակը Դուք եք, այս պահին, եթե գրեիք, նույն կե՞րպ կմեկնաբանեիք և կգրեի՞ք այդ հոդվածը:
- Հետաքրքիր հարց է, պիտի ասեմ, որ 213-րդ հոդվածը ես չեմ գրել, այդ անցումային դրույթները մշակելիս ես չեմ եղել հանրապետությունում, բայց սա, եթե ես գրեի և գրեի այսօր, ապա կգրեի նույն կերպ: Պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում 213-րդ հոդվածը: Դա դատական իշխանության անկախության երաշխիքն է, կրկնում եմ՝ դատավորների անփոփոխությունը դատավորի անկախության երաշխիքն է: Եթե իրավաբանական հանրության կողմից նման առաջարկներ հնչում են, որ Սահմանադրությունն ուժի մեջ մտնելով բոլորը նույն ժամկետով նշանակվեին, կրճատվեին այդ ժամկետները, ապա ես կհորդորեմ այդ պնդումների հեղինակներին հետևել և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, և՛ Լյուքսեմբուրգի դատարանի մի քանի ակտերի: Մասնավորապես, Լյուքսեմբուրգի դատարանը հունիսի 24-ին քննելով, Լեհաստանի, եթե չեմ սխալվում, Սահմանադրական դատարանի դատավորների բողոքը, որի համաձայն՝ սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի դատավորների կենսաթոշակի անցնելու տարիքը 67-ից իջեցվում էր 65 և Լյուքսեմբուրգի դատարանը դիտարկեց, որ դա միջամտություն է անփոփոխելիությանը և դիտարկեց, որ քաղաքական նպատակով են դրանք արվում, որպեսզի իրենց աջակիցներով համալրեն Սահմանադրական դատարանը և դա ճանաչեց Եվրամիության օրենսդրությանը հակասող: 2016-ին մեկ այլ դեպք, արդեն ՄԻԵԴ էր սա քննել, երբ Հունգարիայում, սահմանադրական փոփոխությունների արդյունքում երաշխավորվել էր Գերագույն դատարանի բոլոր անդամների պաշտոնավարման ժամկետի երկարացումը, այսինքն՝ նրանք, ինչպես մեզ մոտ, շարունակում էին պաշտոնավարել այն ժամկետով, որ ժամկետով իրենք նշանակվել էին մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը, բացառություն էր արած դատարանի նախագահի համար, և դատարանի նախագահը, դիմելով ՄԻԵԴ, հաղթել էր այդ գործը, թեպետ ինքը հետագայում չէր վերականգնվել աշխատանքի, որովհետև տարիքն էր լրացել, բայց ինքն ստացավ դրամական փոխհատուցում: Այսինքն, եթե այս երկու գործը վերցնում ենք, և դիտարկում ենք 213-ի այն մեկնաբանությունները կամ այն ձևակերպումները, որոնք առաջարկվում են, ես Ձեզ վստահեցնում եմ, որ դրանք կդառնային այս դատարանների քննության առարկա, և մենք նույն պատկերը կստանայինք: Ուստի, և՛ այն ժամանակ, և՛ հիմա, ես Ձեզ վստահեցնում եմ, որ եթե այսօր գրեի, նույն կերպ էի գրելու և հուսով եմ, որ գոնե «դատավոր», «անդամ» եզրույթների սահմանադրաիրավական բովանդակության հակասությունն այլևս, գոնե իրավական հանրության մոտ, գոյություն չունի, թեպետ տարբեր անհատներ դա շարունակում են պնդել, այս խնդիրն ընդհանրապես գոյություն չունի: Եթե անդրադառնամ ևս մեկ հարցադրման, պայմանավորված դատարանի նախագահի՝ իմ դեպքում շատ շտապ, հապշտապ ընտրվելու հետ կապված, ապա այստեղ հարկ եմ համարում անդրադառնալ,որ ես 2018-ին ընտրվել եմ տվյալ պահի Սահմանադրության սահմանած կարգով, հիմա մի փոքր եմ շուտ ընտրվել, ավելի ուշ եմ ընտրվել … Սա, եթե մենք նկատի ունենաք դատարանի նախագահ և դատարանի դատավորներ փոխհարաբերակցությունը, ապա ես Ձեզ վստահեցնում եմ, որ սա բացարձակ Սահմանադրական դատարանի ներքին խնդիրն է, և սա բարոյական հարթության մեջ է գտնվում, և ես Ձեզ վստահեցնում եմ, որ որևէ անձ չի կարող լինել նման բարձրագույն դատական ատյանի նախագահ, եթե նա չվայելի իր գործընկերների սերը, հարգանքը և վստահությունը, եթե չկարողանա ապահովել այնպիսի աշխատանքային մթնոլորտ, որն արդյունավետ աշխատանք կերաշխավորի: Այսինքին, որևէ մեկին դրսից դու չես կարող բերել և նրանց պարտադրել։ Ես Ձեզ վստահեցնում եմ, այնպիսի դրական, լավ, բարոյահոգեբանական մթնոլորտ է Սահմանադրական դատարանում, որ Սահմանադրական դատարանն ինքնուրույն այդ խնդիրը կլուծի, կլուծի իր մեջ, եթե նման խնդիր առաջանա, և սա չպետք է դիտարկել, որ Սահմանադրություն է խախտվել և այլն: Ես վստահեցնում եմ, հիմա այն կարգավորումները, որոնք կան, ճիշտ են: Սահմանադրական դատարանի դատավորների 12 տարով ընտրված լինելը, իմ և Վարդան Պողոսյանի կողմից առանձին հեղինակած Սահմանադրության նախագծում, դեռ 2005-ին, այդ նորմը եղել է, բայց մենք չենք կարողացել դա այդ ժամանակ անցկացնել, հիմա եթե մենք գործ ունենք ինչ-որ «заговор»-ի հետ, եթե այս ամբողջը պլանավորած էր, և ես այնքան մեծ ունակություններ ունեի, որ 13 տարվա կտրվածքով այդ ամենը կարող էի պլանավորել, ապա ի՞նչն էր ինձ խանգարում, որ այդ 12 տարին չավելացնեի և թողնեի նախկին կարգավորումները: Ոչինչ։ Եվ սրա մասին խոսելն ու սա դարձնել դարի հարցը … Թերևս նման դեպքերում ու նման գործելաոճի պարագայում է, որ, ինչպես Դուք նշում եք, սրա բուն նպատակը այլ հարթության մեջ են փորձում դիտարկել: Կարծում եմ, որ նման երևույթներն ուշ թե շուտ դուրս են գալու:
Մի հարց էլ անդրադառնում, առանց Ձեր հարցնելու. Սահմանադրական դատարանում կա՞ ճգնաժամ, թե ոչ: Իսկ ընդհանրապես, ի՞նչ է ճգնաժամը։ Ճգնաժամն այն է, որ Սահմանադրական դատարանն ինչ-ինչ պատճառներով կամ համալրված չէ, կամ այլ պատճառներով չի կարողանում իր սահմանադրական լիազորությունն իրականացնել, իսկ Սահմանադրական դատարանն իրականացնո՞ւմ է, թե ոչ: Այս ընթացքում Սահմանադրական դատարանը 10-15 որոշում է ընդունել, և դրանք ընդունել է և՛ կառավարության, և՛ դատավորների, և՛ քաղաքացիների, և՛ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումներով: Չկա սահմանադրական ճգնաժամ և կա արդյունավետ աշխատանք, ինչին դուք ականատես եք լինում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
19:02 • 22.11.24 Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով
-
15:28 • 22.11.24 Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Իրադարձային
-
18:50 • 22.11.24 «Zil»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու քարե պարսպին
-
18:32 • 22.11.24 Ուկրաինայից վերադարձվել է Կուրսկի մարզի 46 բնակիչ
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Քաղաքականություն
-
19:54 • 22.11.24 Նախագահի ուղիղ ընտրություն Վրաստանում այլևս չի լինի
-
17:20 • 22.11.24 Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը կբանավիճեն