Իշխանությունը պարգևավճարով կրկնապատկել է միայն բարձրաստիճան «ընտրյալ» պաշտոնյաների աշխատավարձը. սա անարդար բաշխում է, որը չի կարող մնալ անարձագանք
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ իշխանությունները պետական համակարգի աշխատողների բազային աշխատավարձի բարձրացման չեն գնում, որովհետև կպահանջվեր անհամեմատ ավելի շատ միջոցներ, քան տասնյակ միլիոնավոր դոլարների պարգևատրումները:
Պարգևատրումներով աշխատավարձի բարձրացումը, ըստ նրա՝ իշխանությանը հնարավորություն է տվել մի քանի անգամ քիչ գումար ծախսելով կրկնապատկել բարձրաստիճանների՝ ընտրյալների աշխատավարձը:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ անհասկանալի է համարում պարգևավճարներով աշխատավարձի բարձրացումը: Նրա կարծիքով՝ 1.5-2 տարին բավարար էր պետական համակարգում վարձատրության խնդիրներն ուսումնասիրելու և լուծումներն առաջարկելու համար:
Պետական համակարգում պարգևավճարների հետ կապված շուրջ 1.5 տարի առաջ բարձրացված աղմուկից հետո հարցին համակարգային, վերջնական լուծում չի տրվում: Իշխանության ներկայացուցիչները աշխատավարձի բարձրացման անհրաժեշտությունը հիմնավորում էին որակյալ մասնագետներին պետական ապարատ ներգրավելու, պաշտոնյաներին կաշառք վերցնելու գայթակղությունից հետ պահելու համար: Այդ իսկ պատճառով 1.5-2 տարի է բարձրաստիճան պաշտոնյաները ստանում են ավելի բարձր, կայուն պարգևավճարներ, սակայն հարց է, թե ինչու իշխանությունը չի գնում բազային աշխատավարձի բարձրացման, քանի որ պարգևավճարների նպատակը ոչ թե աշխատավարձի բարձրացումն է, այլ լավ աշխատանքի խրախուսումն է, արդյունավետության բարձրացումը:
Առաջին անգամ պարգևավճարների թեման հանրային հնչեղություն ստացավ 2018թ. վերջին, երբ պարզվեց, որ Պետական եկամուտների կոմիտեում միլիոնավոր դրամների պարգևավճարներ են բաժանվել: Հասարակական դժգոհության այս ալիքի ֆոնին Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ պարգևավճարների թեմայի հետ կապված կա թյուրըմբռնում, և որ պետական կառավարման համակարգում պարգևավճարներն աշխատավարձի մաս են:
Դժգոհության երկրորդ ալիքը բարձրացավ այն ժամանակ, երբ պարզվեց, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել էր: Վարչապետի այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ սահմանվել է նախարարների, մարզպետների, գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգևատրումների չափ։ Դրանց համաձայն՝ նախարարների ամսական աշխատավարձն ու պարգևավճարը կկազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը՝ 1 միլիոն դրամ, մարզպետներինը՝ 900 հազար դրամ:
Գերատեսչություններում պարգևատրման ֆոնդը 10 տոկոսի փոխարեն դարձել էր 30 տոկոս և գրեթե բոլոր պետական ծառայողները ստանում էին այսչափ պարգևավճար, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում աշխատավարձը կրկնապատկվել էր:
Մինչդեռ, պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 ՀՀ դրամ: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախարարների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 12 է, հետևաբար, նրանց ամսական աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ, իսկ նախարարի տեղակալինը՝ 562 հազար 190 դրամ: Իսկ մարզպետի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 10 է, հետևաբար՝ նրանց ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ:
Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում մեկնաբանելով գաղտնի որոշումը, հայտարարել էր, որ պաշտպանել է այն դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ. «Անցած տարի պարգևատրումային, այսպես կոչված սկանդալի արդյունքում, այս դահլիճում քննարկումներ ենք ունեցել և արձանագրել ենք, որ որոշակի դիսպրոպորցիա կա, և խնդիր է դրվել, որ նույն սանդղակի մարդիկ նույն աշխատավարձը պետք է ստանան»,-պարզաբանել էր Նիկոլ Փաշինյանը:
2019թ. գերատեսչություններում պարգևավճարների չափերն ըստ Antifake.am կայքի հարցման՝ կազմել են, օրինակ՝ ֆինանսների նախարարությունում 2019թ. պարգևավճարները կազմել են 525 մլն 623 հազար դրամ, իսկ Էկոնոմիկայի նախարարությունում ավելի քան 495 մլն դրամ պարգևավճար տրվել: Ընդհանուր առմամբ, 8 նախարարություններում (ոչ բոլոր գերատեսչություններից են հարցումներին պատասխանել) նախորդ տարվա ընթացքում պարգևավճարները կազմել են մոտ 3 մլրդ դրամ:
Վարչապետի աշխատակազմը հրաժարվել է տրամադրել պարգևավճարների վերաբերյալ տեղեկություններ, իսկ Կառավարությանն առընթեր մարմիններում պարգևավճարների վիճակագրությունը հետևյալն է. ՊԵԿ՝ շուրջ 5.6 միլիարդ դրամ, Քաղաքաշինության կոմիտե՝ 91.8 մլն դրամ, ՍԱՏՄ՝ 272 մլն դրամ և այլն:
Տավուշի, Արարատի, Լոռու և Սյունիքի մարզպետարաններում 2019թ. տրամադրվել է ընդհանուր առմամբ 485.9 մլն դրամ:
Բացի ՊԵԿ-ից, պարգևավճարային «առաջատարներ» կարելի է համարել նաև Երևանի քաղաքապետարանը, որտեղ 2019թ. շուրջ 1.7 միլիարդ դրամի պարգևավճար է բաժանվել, այնուհետև Ազգային ժողովը, որտեղ էլ պարգևավճարների չափը կազմել է մատ 900 մլն դրամ: Ընդ որում, ԱԺ-ում և Երևանի քաղաքապետարանում պարգևատրումներ են եղել նաև 2020թ. հունվարի 17 աշխատանքային օրերի համար՝ քաղաքապետարանում՝ 6 մլն 590 հազար դրամ, օրենսդիրում՝ 174 մլն դրամ:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ պարգևատրումների այն ձևը, որը իշխանափոխությունից հետո է որդեգրվել, մի քանի առումով խնդրահարույց է:
Առաջինը, ըստ նրա՝ իրավականն է. 2014թ. ՀՀ-ում ներդրվել էր պետական ծառայողների վարձատրության միասնական համակարգ, որով նախկինում առկա խնդիրները փորձ էր արվել լուծել:
«Ամենաբարձր պատասխնատվություն և ծանրաբեռնվածություն ունեցող պետական պաշտոնյային ավելի բարձր աշխատավարձ էր հասնում և այդպես նվազում էր աշխատավարձը համամասնորեն մինչև կրտսեր պաշտոնյա: Եվ այստեղ՝ որպես խթանիչ գործիք, ներդրվել էր պարգևատրումների ինստիտուտը: Հստակ օրենքով սահմանված է, որ պարգևատրումները տրվում են պետական ծառայողին որակյալ աշխատանքի, հատուկ առաջադրանքներ կատարելու համար: Այսինքն՝ օրենքում որևէ հիմք չեք գտնի, որ պարգևատրում ուղղակի տրվում է՝ որպես աշխատավարձին հավելում կամ պարգևատրում տրվում է որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ բարձրաստիճան պաշտոնյա լինելու համար: Պարգևատրման օրենքով սահմանված հիմքերը շատ հստակ են՝ դրանք պետք է ունենան խթանիչ նշանակություն»,- ասաց տնտեսագետը:
Նրա վստահեցմամբ՝ միջազգային պրակտիկայում չկա որևէ արդյունավետ վարձատրության համակարգ, երբ պարգևատրումը հավասարեցված է և որպես աշխատավարձ վճարվում է:
«Պարգևատրումը և նկատողությունները՝ կարգապահական պատասխանատվության միջոցները, դրանք ամենակարևոր գործիքներն են արդյունավետություն խթանելու համար: Այսինքն՝ պաշտոնյային պարգևատրում ես լավ աշխատանքի համար: Մյուս գործիքն արդեն նկատողություններն են, աշխատանքից ազատումը, որոնք կարգապահական պատասխանատվություն են ենթադրում: Այսինքն՝ պարգևատրել զուտ նրա համար, որ մարդը զբաղեցնում է մարզպետի, նախարարի կամ նախարարի տեղակալի պաշտոն, այստեղ միանշանակ խախտվում է այդ սկզբունքը»,- նշեց Թադևոս Ավետիսյանը:
Տնտեսագետի խոսքով՝ բազմաթիվ դեպքեր կան, երբ ոլորտի հիմնական պարտավորությունները ձախողած պաշտոնյաները ստացել են պարգևատրում տվյալ ժամանակահատվածի համար, որովհետև ի սկզբանե նախատեսված են եղել կայուն պարգևատրումներ:
«Օրինակ, 2018թ. դեկտեմբերին ընդունված սոցիալական պաշտպանության ոլորտը կարգավորող օրենքի պահանջով պետք է ավարտված լիներ աշխատանքային գրքույկների թվայնացումը: Էապես կարևոր բարեփոխում, որը մեկնարկել էր դեռևս 2016թ.: Օրենքով սահմանված ժամկետում աշխատանքը չկատարվեց և ոլորտի պատասխանատու բարձրաստիճանները այդ ամիսների համար նորից նույն չափով, նույն ձևով ստացան պարգևատրում»,- նկատեց նա:
Մյուս օրինակը վերաբերում է զբաղվածության ոլորտի պետական ծրագրերի ձախողմանը: 2018թ. ծրագրերի 75 % թերակատարում է, 2019թ.՝ 50 %, և ոլորտի պատասխանատուները պարգևատրվել են:
«Վարչապետը զարմացած ասում էր՝ դպրոցական աշակերտի որակի փաստաթուղթ է հասել կառավարություն: Զարմացա, որ դրանից հետո չեղան նկատողություններ այդ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Եվ շատ ավելի զարմացա, երբ իմացա, որ նորից նույն ձևով պարգևատրումներ են ստացել: Կրտսեր մասնագետը, եթե նույնիսկ դպրոցական մակարդակի փաստաթուղթ է պատրաստում, մինչև վարչապետին հասնելը մի քանի լրջագույն խողովակներով և հաստատումներով է այն անցնում»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգողը:
Թադևոս Ավետիսյանը նշում է, որ պետական հատվածում աշխատավարձի բարձրացումը իշխանությունների նախընտրական հիմնական խոստումներից մեկն էր: Դրա համար, ըստ նրա՝ կա պարզ մեխանիզմ՝ բազային աշխատավարձը բարձրացվում է, որը սակայն 2018-2019թթ. չի բարձրացել, 2020թ. բյուջեով նախատեսված չէ, որ պետք է բարձրանա: Ավելին՝ մինչև 2022թ. բազային աշխատավարձի բարձրացում միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված չէ:
«Եթե բազային աշխատավարձն են բարձրացնում, որը օբյեկտիվ ճանապարհն էր, որպեսզի համաչափ բարձրանա ամբողջ համակարգի վարձատրությունը: Եթե ամբողջական բարձրացում լիներ ողջ համակարգի համար, այլ ոչ թե ընտրողաբար, անհամեմատ ավելի շատ միջոցների պետք տրամադրվեր, մի քանի անգամ ավելի, քան այդ տասնյակ միլիոնավոր դոլարների պարգևատրումները: Այսպիսի պարագայում իրենք կարողանում են պարգևատրման անվան տակ միայն իրենց ընտրյալներին, իրենց շրջանակին և ոչ թե 10, 20 տոկոս, այլ միանգամից կրկնապատկում են աշխատավարձը: Այսինքն՝ այստեղ «քիչ գումարներով» մեծ էֆեկտ, լի ու լի հայեցողություն, ճկունություն կա»,- ասաց տնտեսագետը:
Նրա կարծիքով՝ միայն ղեկավար կազմին բարձր աշխատավարձով ապահովելը չի կարող կառավարման արդյունավետությունը բարձրացնել, քանի որ պետական հատվածում արդյունք ստեղծում են հավաքական ուժերով. «Արդյունքը ստեղծվում է ներքևից վերև, և պետք է ամբողջ շղթան ճիշտ աշխատի»:
«Բայց իշխանություններն այլ լուծմամբ են առաջնորդվել՝ մի քանի անգամ քիչ գումար ծախսելով այդ գումարներով կրկնապատկել բարձրաստիճանների՝ ընտրյալների աշխատավարձը: Այն դեպքում, երբ պարբերաբար ձախողումներ են արձանագրվում, մեղադրվում են միջին և ստորին չինովնիկները: Սկզբում նրանց պիտակավորեցին «սուրճ խմողներ», հետո «հեղափոխությանը հակադրվողներ» և այլն: Այսինքն, եթե պարգևատրման հարց կա, ուրեմն բարձրաստիճաններն անպայման պետք է պարգևատրվեն, որովհետև իրենք մեկ թիմ են, մեկ կուսակցություն, իսկ եթե խնդիր կա մեղադրելու, լի ու լի մարդիկ կան միջին և ցածր օղակներում, կարելի է նրանց պիտակավորել:
Վտանգավոր միտում կա այստեղ, այսպիսի մոտեցման հետևանքով ձախողված շատ փորձեր կան տարբեր երկրների և համակարգերի: Այսպիսի մոտեցմամբ համակարգը հակադրվում է իր ներսում, այսինքն՝ այդ հակադրումը չի կարող երբեք ու երբեք արդյունավետ աշխատանքի միջավայր ունենալ, դա բացառված է: Այս անարդար բաշխումը չի կարող անարձագանք մնալ»,- նշեց նա:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անհասկանալի է համարում՝ պարգևավճարներով աշխատավարձի բարձրացման իշխանությունների որոշումը:
«Պարգևավճարներն աշխատանքի գնահատական պետք է լինեն: Դրա փոխարեն պետք է օրենքով սահմանվի բարձրացումը, չպետք է այդպես ինքնահոսի մատնել կամ վերածել մի երևույթի, որը հասկանալի չէ: Այսինքն՝ հիմա ըստ աշխատանքի արդյունքի՞ է գնահատվում պարգևավճար ստացող պաշտոնյան, ի՞նչ սանդղակ է կիրառվում, դա պետք է լինի հասկանալի: Ես միշտ կողմ եմ եղել, որ օրենքով ամրագրվի, որովհետև անհասկանալի է՝ ինչու բոլոր նախարարները կամ մարզպետները հավասարաչափ պարգևավճար պետք է ստանան: Եթե մեկը լավ աշխատեց, հասկանանք, որ պետք է պարգևավճար ստանա, մյուսը վատ է աշխատել, պետք է ոչ միայն չստանա, այլև աշխատավարձից պահեն: Այսինքն՝ գնահատական է պետք»,- ասաց պատգամավորը:
Սերգեյ Բագրատյանի համոզմամբ՝ իշխանությունը պետք է համարձակություն ցուցաբերի և գնա բազային աշխատավարձի բարձրացման, սակայն բարձրացումը համեմատական լինի միջին աշխատավարձին, ընդհանուր սոցիալական քաղաքականությանը, մասնավոր հատվածում աշխատավարձերին:
«Պետք է համարձակ լինել: Եթե ինստիտուտ կա, որտեղ անհրաժեշտություն է բարձր վարձատրությունը, ապա պետք է գնալ դրան: Եթե կան առանցքային պաշտոններ, որտեղ իսկապես ծանրաբեռնված, որակյալ աշխատանք պետք է իրականացնի պաշտոնյան, լավագույն ճանապարհն աշխատավարձը բարձրացնելն է: Պետք է ուսումնասիրել միջազգային փորձը և գտնել վճարման լավագույն հնարավորությունը»,- նշեց նա:
Պատգամավորի կարծիքով՝ իշխանությունը, պարգևավճարներ տրամադրելով, փորձել է հասկանալ պետական համակարգում վարձատրությունների խնդիրը, լուծումներ գտնել, սակայն ըստ նրա՝ այս 1.5-2 տարին բավարար էր լուծումներն առաջարկելու համար:
«Ժամանակն է, որ անդրադառնանք և խնդիրը լուծենք: Պետք է փոխել ընդունված մոդելը, որովհետև դրա նպատակը հասկանալի չէ: Եթե 30 տոկոս պարգևավճար է նախատեսվում պետական ոլորտում, դա չի նշանակում, որ բոլորը պետք է ստանան: Եթե մոտիվացիա չի ստեղծվում, ինչպես կարող է մարդն ավելի լավ աշխատել: Կարծում եմ՝ ուսումնասիրում են, որպեսզի գտնեն այն տարբերակը, որն ընդունելի կլինի նաև հասարակության համար: Հանրային քննարկումներ, լսումներ պետք է լինեն, որ գտնենք վարձատրման լավագույն ձևը»,- նշեց Սերգեյ Բագրատյանը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
13:12 • 22.11.24 Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել
-
12:35 • 22.11.24 Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
15:05 • 22.11.24 Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
-
14:21 • 22.11.24 Թրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվի