Թուրքական բանակն Իդլիբում նոր զոհեր ունի, Էրդողանն անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել. Թուրքիայում սոցցանցերն անհասանելի են
Թուրք զինվորականները ցանաքային և օդային հարվածներ են հասցնում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ Իդլիբում թուրքական կողմն ունի արդեն 29 զոհ: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն:
Թուրքիայի նախահայ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս առիթով անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որին ներկա են եղել ուժային կառույցների մի շարք ղեկավարներ, ինչպես նաև ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Աղբյուրը նաև հայտնում է, որ թուրք օգտատերերը խնդիրներ ունեն Facebook, Twitter, Instagram և YouTube կայքերի հետ կապված և չեն կարողանում մուտք գործել իրենց էջերը: Անկարայում անհասանելի են նաև մի շարք խոշոր կայքեր:
Ավելի վաղ «Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:










