Չեմ կարծում, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը ստում է․ ՀՀ իշխանությունները պետք է մեկընդմիշտ հաստակեցնեն՝ կա բանակցային փաստաթուղթ, թե ոչ․ Կիրո Մանոյան (տեսանյութ)

23:10 • 22.04.20

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո հարց է առաջանում՝ բանակցային սեղանին կա փաստաթուղթ, թե ոչ․ ՀՀ իշխանությունները պնդում են, որ չկա, Լավրովը նշում է՝ կա։ Tert.am–ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Հիշեցնենք, որ երեկ Սերգեյ Լավրովը ասել էր, որ ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որն Անդրկովկասում ձգձգված հակամարտության փուլային կարգավորում է ենթադրում:

«Լավրովի երեկվա հայտարարությունը մտահոգիչ է մի քանի իմաստով։ Նախ՝ այն տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռավար քննարկումից ժամեր առաջ։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք ճնշում կա ՀՀ իշխանության վրա։ Այս պարագայում ՀՀ իշխանությունները պետք է մեկընդմիշտ ու հստակ ասեն՝ կա՞ ճնշում Հայաստանի վրա ու կա՞ փաստաթուղթ»։ 

Կիրո Մանոյանը նկատեց, որ չի կարող Ռուսաստանի ԱԳ նախարարը ստի ու չի կարծում, որ ՀՀ իշխանություններն են ստում։

«ՀՀ և ՌԴ իշխանությունների խոսքերի միջև այս տարբերությունը, գուցե հայ–ռուսական հարաբերություններում եղած խնդիրների արտացոլումն է»։

Մանրամասները՝ տեսանյութում