Ճգնաժամը ՀՀ ՀՆԱ-ի վրա կարող է ունենալ 4 %-ից շատ բացասական ազդեցություն, բայց կառավարությունը հապաղում է փրկօղակ նետել տնտեսվարողներին․ Վարդան Արամյան
Եթե 2020 թվականի տնտեսական աճը լինի բացասական 2-2․6 տոկոս ՝ ինչպես ֆինանսների նախարարությունն է կանխատեսում, ապա գլոբալ զարգացումների համատեքստում դա լավ ցուցանիշ կարելի է համարել, իսկ ավելի իրատեսական է, որ ՀՆԱ-ի անկումը տարեվերջին կլինի 4-ից բարձր: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
Ըստ նրա՝ եթե մեզ հաջողվի տարին ամփոփել 2․6 տոկոս անկումով, ապա դա լավ ձեռքբերում կլինի: Նա նշեց, որ Հայաստանը փոխկապակցված է աշխարհի հետ և եթե առևտրային գործընկեր երկրների տնտեսությունները բացասական փոփոխությունների են ենթարկվում, չի կարող ՀՀ-ի տնտեսության վրա դա փոքր ազդեցություն ունենալ:
«Արժույթի միջազգային հիմնադրամը, որը հարաբերականորեն պահպանողական է իր կանխատեսումներում փոփոխություններ կատարելու առումով, հունվար ամսին կանխատեսում էր 3․3 տոկոս համաշխարհային տնտեսության աճ, ապրիլին արդեն՝ էապես վերանայեց ցուցանիշը և կանխատեսում է 3․0 տոկոսանոց անկում: Նշեմ, որ 2009 թվականին համաշխարհային տնտեսական անկումը եղել է 0․6 տոկոս»,-ասաց նա և հավելեց, որ եթե երկու ամիս առաջ Ռուսաստանի համար կանխատեսվել էր 1․9 տոկոս աճ, հիմա 5․5 տոկոս անկում է կանխատեսվում, իսկ ԱՄՆ-ում, եթե 2 տոկոս աճ էր գնահատվել, հիմա՝ 5․9 տոկոսանոց անկում է գնահատվում:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումները կարող են հանգեցնել 2-2․4 տոկոս բացասական ազդեցության՝ ՀՆԱ-ի իրական աճի տեսանկյունից: «Արտաքին և ներքին սահմանափակումները հաշվի առնելով՝ կանխատեսվում է, որ մեր ՀՆԱ-ն կունենա բացասական մեծություն 2 տոկոս չափով, ինչը տարբերվում է տնտեսական աճի ցուցանիշից, որը 4․9 տոկոս էր նախատեսված»,-ասել էր նա:
Վարդան Արամյանն ասաց, որ ճգնաժամերի ժամանակ մակրոմոդելներով գնահատականներ տալը ձախողված է իրատեսական լինել, քանի որ նախկին պատմության և տնտեսական ագենտների (տնային տնտեսություններ, ֆիրմաներ) ռացիոնալ վարքագծերի վրա կառուցված մոդելները ճիշտ չեն աշխատում: «Ես ենթադրում եմ, որ իմ բարեկամ ֆինանսների նախարարը և իր ղեկավարած գերատեսչությունը հիմնականում մոդելային գնահատականով և որոշակի գործակիցների ճշգրտումներով են ստացել այդ կանխատեսված ցուցանիշները, որը կարելի է համարել այս պահին լավատեսական: Ես, մեկ այլ մոտեցումով՝ հարաբերական ցուցանիշների հաշվարկային գնահատման մեթոդով ավելի բարձր անկում եմ ստանում. օրինակ՝ վերցրել եմ ճյուղային զբաղվածությունները և ՀՆԱ-ները, հաշվարկել եմ օրական արտադրողականությունները՝ ըստ առանձին ճյուղերի, դիտարկել եմ պարետատան կողմից կիրառվող ճյուղային սահմանափակումները և դրանց տևողությունները, նայել, թե յուրաքանչյուր ոլորտում, երբ ՀՆԱ չեն ստեղծում, քանի որ ուղղակի առկա է գործունեության սահմանափակումներ, տարեկան արդյունքով ինչ կունենանք: Վերցրել եմ ամիս ու կես տանը մնալու էֆեկտը, այնքան ժամանակ, որքան ՀՆԱ չի ստեղծվելու, արդյունքները ճշգրտել նաև կորցված սպառումով, ստացված արդյունքը հանել եմ կանխատեսվող 4․9 տոկոս ՀՆԱ-ի մակարդակից և ստացել 4 տոկոս և դրանից բարձր անկման ցուցանիշներ՝ տարբեր սցենարներ աշխատացնելով»,-ասաց նա:
Ըստ նրա՝ եթե ֆինանսների նախարարությունը մակրոմոդելների գնահատումով է եկել 2․6 տոկոս բացասական ցուցանիշին, ապա այստեղ զգուշավորություն պետք է ցուցաբերել: Նա օրինակ բերեց, թե ինչպես կարող է մակրոմոդելը ոչ ճիշտ պատկեր տալ. «Օրինակ՝ ընդհանուր հավասարակշռության մակրոմոդելներում դրված է տնային տնտեսությունների ռացիոնալ վարքագծի տրամաբանությունը, որ վերջիններս իրենց սպառումը մաքսիմալացնելու համար արձագանքում են ցածր գներին, սակայն եթե ռեստորանային գներն այսօր 50 տոկոսով նվազեն էլ, չի նշանակում է, որ վաղը քաղաքացիները գնալու են ռեստորան, քանի որ սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը»,-ասաց նա:
Անդրադառնալով պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշի՝ 60 տոկոսին մոտենալու կանխատեսմանը՝ նա ասաց, որ հարկաբյուջետային կանոնների մեջ կա դրույթ, որ այդ բոլոր կանոնները գործում են, երբ նորմալ տնտեսական կյանք է և նախատեսում են բացառման դեպքեր՝ ճգնաժամերի համար: «Պարտքի կառավարման և հարկաբյուջետային կանոնների մեխն այն է, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը պետք է կառավարենք և բարելավենք՝ ավելի շատ շեշտադրում անելով ՀՆԱ-ի աճի վրա: Եթե ճգնաժամային ժամանակահատվածում այդ պարտքը չվեցնենք և չկասեցնենք տնտեսական անկումը, նույն պարտք-ՀՆԱ ցուցանիշն ավելի խորանալու է, քանի որ տնտեսության պոտենցյալն է կոտրվելու: Ֆորսմաժորային իրավիճակ է, չպետք է վախենալ, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը դառնա 60 տոկոս, կարող է 65 տոկոս էլ դառնա: Մեր հիմնական մեխը պետք է լինի տնտեսական ներուժը պահելը, որ երբ այդ ճգմաժամը անցնի, այդ ժամանակ պոտենցյալն ամբողջովին չպետք է զրոյացված լինի»,-ասաց նա:
Ըստ նրա, եթե պետությունն այսօր չկանգնի տնտեսվարողների կողքին և վերջիններս «մահանան», վաղը պետության համար տնտեսություն ստեղծող չի լինի: Նա նշեց, որ հիմա պարտքի աճի վրա բևեռանալ չի կարելի, թեև գումարները պետք է արդյունավետ ծախսվեն, այնուամենայնիվ, նոր պարտք վերցնելը և տնտեսությանն օգնելն անխուսափելի է:
Վարդան Արամյանը գտնում է, որ առաջնահերթ գործողություն կատարելու մեջ կառավարությունը հապաղել է: «Տնտեսական գործիքակազմը թերի է, 14 միջոցառումներից միայն հինգն են նվիրված տնտեսական բաժնին և դրանց մեջ էլ հիմնական երեք միջոցառումները ենթադրում են վարկային փոխանցման մեխանիզմների միջոցով ֆինանսական միջոցների ներարկում դեպի տնտեսություն: Իսկ այդ ուղղով գումարների ներարկումը ժամանակ է պահանջելու, որը կառավարությունն առաջին փուլում ուղղակի չունի: Պատկերավոր ասած, երբ դու ունես ավազան, որ մեջ կան ձկներ, իսկ ավազանի ջուրը կտրուկ նվազում է, քո առաջին քայլն այն չպետք է լինի, որ ընտրես, թե որ ձկանը փրկես, քանի որ շնչահեղձ են լինում բոլոր, առաջին քայլով պետք է ավազանի ջուրն ավելացնել, իսկ հետո տեսնել, թե որ ձկներն են շարունակում լողալ, նրանց սնել ու մեծացնել: Այս վերջինը կարելի է անել վարկային նպատակային գործիքի միջոցով, որը երկրորդ փուլի գործողություն է»,-ասաց նա:
Տնտեսագետը նշեց, որ պետք է հաշվի առնել նաև, որ զարգացող երկրների ներուժը հակաճգնաժամային տնտեսական փաթեթների մասով ավելի փոքր է, քան զարգացած երկրներինը, բայց այդուհանդերձ տնտեսվարողներին առաջին փրկողակը նետելուց հետո վերականգման ծրագրեր առաջարկելու քաղաքականությունն այլընտրանք չունի: «Կառավարությունը, կարծես, ընտրել է ծորակը կամաց բացելու քաղաքականությունը, կամաց ջուրը բացում է, տեսնում է՝ ինչ է կատարվում, հետո շատացնում է: Վախենամ, որ այս պահի դրությամբ դա ճիշտ մոտեցում չէ, քանի որ զարգացումները շատ արագ են տեղի ունենում, տնտեսվարողներն իրենց կամքից անկախ հայտնվում են անվճարողականության դաշտում և երբ կառավարությունը հապաղում է այդ տնտեսվարողների համար փրկօղակ նետել, այդ տնտեսվարողները պարզապես սնանկանալու են»,-ասաց նա և նշեց, որ արդյունքում բանկային համակարգում չաշխատող վարկերի կշիռներն էապես բարձրանալու են, տնտեսական պոտենցյալն էլ թուլանալու է:
«Բոլոր երկրներն առաջին քայլով փրկօղակ են նետում տնտեսվարողներին, լիկվիդայնությունը փորձում են արագ լրացնել, իսկ մեր կառավարությունն իր գործիքակազմով, վախենամ, չի անում դա, քանի որ վարկային գործիքի միջոցով հնարավոր չէ լիկվիդայնության պակասի խնդիրն արագ լուծել: Սովորաբար տնտեսական ճգնաժամերի ժամանակ բանկերը դառնում են խիստ կոնսերվատիվ, ռիսկ չվերցնող, և դրա համար երկու պատճառ կա. առաջինը՝ բոլոր տնտեսվարողները բանկերի աչքերում օբյեկտիվորեն ավելի ռիսկային են դառնում, երկրորդ՝ իրենք էլ լիկվիդայնության խնդիրներ չունենալու մտավախությունից ելնելով՝ հարաբերականորեն ավելի շատ լիկվիդայնություն՝ կանխիկ միջոցներ են պաշարում և չեն ներարկում դրանք տնտեսություն»,-ասաց նա:
Նրա գնահատմամբ՝ դեռ անորոշ է, թե որքան կտևի այս ամենը, պետք էր հարկային գործիքը կիրառել: «Ես կարծում եմ նման իրավիճակում ճիշտ է հարկային արձակուրդ տալ, որը միանգամից լիկվիդայնություն կառաջացներ տնտեսվարողների մոտ, բայց եթե դու լիկվիդայնությունը ներարկում ես վարկային գործիքի միջոցով, դա ժամանակ է պահանջում, չհաշված այն, որ արդեն նշված պատճառներով քչերն են օգտվելու դրանից: Չի բացառվում, որ ստեղծված իրավիճակում կառավարությունը հետագայում ստիպված լինի գնալ արդեն տույժերի և տուգանքների ներումների տարբերակով, քանի որ դա համատարած կարող է լինել, իսկ ներումները հարկային կարգապահությունը նվազեցնող գործիք է՝ ի համեմատ հարկային արձակուրդների»,-ասաց նա։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Իրադարձային
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
-
19:00 • 21.11.24 ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»