Վարչապետի աշխատակազմին 350 000 դոլար կհատկացվի միջազգային ատյաններում ՀՀ շահերը ներկայացնելու և պաշտպանելու, փորձագիտական ծառայությունների համար

23:51 • 14.05.20

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 350 000 դոլար կհատկացվի պահուստային ֆոնդից։

Tert.am-ին հայտնի դարձավ, որ որոշման մասին Կառավարությունը չի զեկուցել. փաստաթուղթը ներառված է Հայաստանի Հանրապետության 2020թ. պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխությունների նախագծում։

350 000 դոլարը հատկացվում է միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում  ՀՀ շահերը ներկայացնելու և պաշտպանելու, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովելու համար։

Որպես ծրագրի նպատակ նշված է արբիտրաժային և այլ վեճերի շրջանակներում ՀՀ-ի շահերը ներկայացնելու և  պաշտպանելու համար փաստաբանական, իրավաբանական, փորձագիտական ծառայությունների, վեճը լուծող հաշտարարի ծառայությունների, ՀՀ-ի շահերից բխող խորհրդատվական բնույթի ծառայությունների ձեռքբերումը։