Մինսկում Լուկաշենկոյին աջակցող «համերաշխության ցույց» է անցկացվել (տեսանյութեր)
15:41
Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին: Նա ասաց, որ իր աջակիցներին հանրահավաքի է հրավիրել ոչ թե որպեսզի իրեն պաշտպանեն, այլ պաշտպանեն իրենց երկիրը:
Բելառուսի նախագահը խոստացավ բարեփոխումներ սկսել: «Դուք ցանկանո՞ւմ եք բարեփոխումներ: Ասեք, թե ինչ բարեփոխումներ, և վաղն իսկ կսկսենք»,- ասաց նա:
Ալեքսանդր Լուկաշենկոն նաև խոսեց ռազմական ներկայության մասին երկրի արևմտյան սահմաններին:
Մեկնաբանելով երկրում նորից ընտրություններ անցկացնելու գաղափարը՝ Լուկաշենկոն ասաց, որ թույլ չի տա նման սցենար, քանի դա կլինի Բելառուսի վախճանը որպես պետություն:
«Մենք ձեզ հետ կառուցել ենք գեղեցկուհի երկիր բոլոր դժվարությունների, թերությունների պարագայում։ Ո՞ւմ եք դուք որոշել տալ երկիրը։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հանձնել երկիրը, եթե անգամ ես մեռած լինեմ, ես դա թույլ չեմ տա»,- ասաց Լուկաշենկոն:
Լուկաշենկոն նաև հայտարարեց, թե հավաքին ավելի քան 50,000 մարդ է մասնակցում, սակայն տարբեր աղբյուրներ նշում են, որ մասնակիցների թիվը մոտ 5000 է:
Հիշեցնենք, որ միաժամանակ բողոքի ակցիայի են դուրս եկել նաև Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող քաղաքացիներ:


15.02
Ացիային մասնակցում է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով այս պահին հանդես է գալիս ելույթով:
13:34
Մինսկում ընթանում է «համերաշխության ցույց»՝ աջակցություն գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի: Ցույցի ծրագրի մասին տեղեկությունը հրապարակվել է իշխանամետ
«Белая Русь» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
«Ցույցը խաղաղ բնույթ է կրում։ Դրան մասնակցելու են բոլոր նրանք, ում համար իրենց հայրենիքը թանկ է և նրանք, ովքեր դեմ են երկիրը երկու իրար դեմ հանդես եկող խմբերի բաժանելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այժմ Բելոռուսի տարբեր քաղաքներից հանրապետության մայրաքաղաք ավտոբուսներով մարդկանց են տեղափոխում, որոնք ցույցի ժամանակ իշխանության կողմից են հանդես գալու։
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բելառուսում այժմ տեղի ունեցող դեպքերը՝ ուղիղ։










