ԱՄՆ հեռուստաքննադատների ասոցիացիան հայտնել է տարվա լավագույն սերիալը (լուսանկարներ)

13:28 • 16.09.20

ԱՄՆ հեռուստատեսային քննադատների ասոցիացիան հայտնել է տարվա լավագույն սերիալը. HBO սթրիմինգային ծառայության «Պահապանները» (Watchmen) սերիալը հաղթել է չորս անվանակարգերում, գրում է Deadline-ը։

«Պահապանները» դրամա ժանրի սերիալ է, որը հիմնված է Ալան Մուրի և Դեյվ Գիբոնսի՝ 1987 թվականի համանուն կոմիքսների շարքի վրա:

«Էմմի 2020» մրցանակաբաշխության 26 անվանակարգերում առաջատար «Պահապանները» հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն սերիալ», «Նշանավոր հեռուստաֆիլմ կամ մինիսերիալ», «Նշանավոր նոր սերիալ» անվանակարգերում, իսկ ֆիլմի դերասանուհի Ռեջինա Քինգը մրցանակ է ստացել «Դրամայում անձնական նվաճումների» համար։

9 դրվագներից բաղկացած սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 20-ին։

HBO's 'Watchmen' is a searing novel about race in America | America MagazineWatchmen on HBO: news, episode recaps, analysis, and comic book Easter eggs  - VoxWatchmen' review - CNN