Ադրբեջանը ձգձգում է ՅՈւՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ

23:53 • 22.12.20

Լեռնային Ղարաբաղում մշակութային և կրոնական արժեք ներկայացնող կառույցների վիճակի գնահատմանն ուղղված ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը դեռ սպասում է Ադրբեջանի պատասխանին, որպեսզի այցելի տարածաշրջան: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի գիտակրթական և մշակութային կառույցի հայտարարությունից:

ՅՈւՆԵՍԿՕ-ն հիշեցրել է մշակութային ժառանգությունը պաշտպանելու երկրների պարտականության մասին՝ ըստ 1954 թվականի կոնվենցիայի:

Կազմակերպությունը նոյեմբերի 20-ի վեր առաջարկում է անկախ փորձագիտական առաքելություն ուղարկել՝ տարածաշրջանում մշակութային կոթողների վերահսկման և գնահատման աշխատանքներ անելու համար՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված առաքին քայլ:   

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Ադրբեջանը ձգձգում է ՅՈւՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ