Մեզ ասացին՝ նախարար Վաղարշակ Հարությունյանը տեղում չի, չեն կարող ասել՝ որտեղ է, երբ կապվեն, կփոխանցեն, որ ծնողները հանդիպում են խնդրել. անհետ կորած զինծառայողի ծնող (տեսանյութ)
Ասացին՝ նախարարը տեղում չի, չեն կարողանում նրա հետ կապվել, երբ կապվեն, կփոխանցեն, որ ծնողները հանդիպում են խնդրել, սպասենք, լուր կլինի, կհասկանանք՝ հանդիպում տեղի կունենա՞, թե՝ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը:
«Պարեկի հետ զրույցում էինք, թե ինչպես կարելի է նախարարին հրավիրել հանդիպման կամ տեղյակ պահել, որ ծնողները այստեղ են, սպասում են ու հանդիպում են ուզում կազմակերպվի: Նրանք կփոխանցեն, տեսնենք՝ ոնց կկազամկերպվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության շենքի մոտ էին հավաքվել անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք հանդիպում էին պահանջում նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Նրանք պնդում էին՝ ղեկավարությունն անգործության է մատնված և չի օգնում գտնել իրենց երեխաներին










