Մոկսվա-Ամստերդամ չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան
Ռուսական «Աէրոֆլոտ» ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա-Ամստերդամ թռիչքը, վերադարձել և վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում՝ ռադիոկապի մասնակի կորստի պատճառով:
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել մեկնարկային օդանավակայանում: Ռադիոկապի համակարգի խափանման պատճառը պարզվում է»,- հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ավիացիոն ծառայությունների աղբյուրին:
Ավիաընկերությունից հաստատել են Ամստերդամ ուղևորվող Airbus 320 օդանավի վայրէջքի մասին տեղեկությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Airbus 320 ուղևորատար օդանավը տագնապի ազդանշան է տվել օդ բարձրանալուց 20 րոպե անց՝ գտնվելով 8000 մետր բարձրությամբ: Նշվում է, որ ուղևորներին և անձնակազմին ոչինչ չի սպառնում:










