Սինգապուրում բժշկին Pfizer պատվաստանյութի հնգակի չափաբաժին են ներարկել

21:02 • 06.02.21

Սինգապուրում գործող ակնաբուժական կենտրոնի աշխատակցին սխալմամբ Pfizer պատվաստանյութի հնգակի չափաբաժին են ներարկել, սակայն որևէ կողմնակի ազդեցություններ նրա մոտ չեն նկատվել:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 14-ին: Պատվաստանյութի տեղաբաշխման համար պատասխանատու աշխատակիցը մի կողմ էր գնացել չափաբաժնի նախապատրաստման ժամանակ: Մյուս աշխատակիցը սրվակում առկա չբացված դեղաչափն ընդունել է ներարկման համար պատրաստի չափաբաժնի փոխարեն: Սխալմունքը նկատել են պատվաստումից րոպեներ անց:

Կատարվածի մասին հայտնել են ավագ բժիշկներին, դեղաչափն ստացած բժշկի վիճակը գնահատվել է նորմալ՝ առանց կողմնակի ազդեցության և ռեակցիների:

Մեծ չափաբաժին դեղ ստացած աշխատակցին հոսպիտալացրել են վերահսկողության տակ պահելու համար: Երկու օրից նրան դուրս են գրել:

Պատվաստման գործընթացը Սինգապուրում մեկնարկել է դեկտեմբերի 30-ին: Մինչ օրս երկրում կորոնավիրուսով վարակվել է 59 675 մարդ, ամահցել՝ 29-ը: