Ֆիլիպիններում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
6.3 մագնիոտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպինների հարավում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ֆիլիպինների հրաբխաբանության և սեյսմոլոգիայի ինստիտուտին:
Երկրաշարժը գրանցվել է կիրակի` տեղի ժամանակով 12:22-ին (Երևանի ժամանակով 08:22-ին):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարավային Դավաո նահանգի Մագսայսայ քաղաքից վեց կիլոմետր հարավ-արևելք: Օջախը գտնվել է 15 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:










