Ռուսաստանյան բուհերում ուսումնական գործընթացը առկա եղանակով կվերսկսվի փետրվարի 7-ից. ТАСС

02:59 • 07.02.21

ՌԴ կրթության և գիտության նախարարության որոշմամբ՝ ռուսաստանյան բուհերը փետրվարի 7-ից ուսումնական գործընթացը կվերսկսեն ոչ հեռավար եղանակով՝ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի տարածման առանձնահատկությունները, հաղորդում է ТАСС-ը:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ուսումնական գործընթացը Ռուսաստանում սկսել էին կազմակերպել հեռավար:

Այն բուհերը, որոնք չեն գտնվում ՌԴ կրթության և գիտության նախարարության վերահսկողության ներքո, խորհուրդ է տրվել ևս վերադառնալ ուսուցման առկա եղանակին:

Դասերի անցկացման ընթացքում ուսումնական հաստատություններում պետք է վարակի տարածման կանխարգելիչ աշխատանքներ իրականացվեն, մասնավորապես՝ սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումը, պարբերական ախտահանման իրականացումը, սոցիալական հեռավորության պահպանումը և այլն: