101 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը  

22:42 • 07.02.21

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցը մահացել է կյանքի 101-րդ տարում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Գուվերի ինստիտուտի կայքում, որի աշխատակիցն էր հանդիսանում վերջինս:

Շուլցը մահացել է Կալիֆոռնիայում: Քաղաքական գործիչը առանցքային պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ռոնալդ Ռեյգանի վարչակազմերում: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1982-1989 թվականներին: