Ճապոնական սուզանավը բախվել է առևտրային նավի

14:46 • 08.02.21

Ճապոնիայում սուզանավը բախվել է առևտրային նավին, հայտնում է fontanka.ru-ն: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Ճապոնիայի Կոչի պրեֆեկտուրայի ափերի մոտ:

«Սուզանավը Կոչիի ափին բախվել է մասնավոր նավի», - փետրվարի 8-ին հաղորդել է ճապոնական Kyodo-ն: Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերը հաստատել են, որ վթարին ներգրավված է «Սորյու» սուզանավը, որը բախվել է առևտրական նավի, վերջինս չի վնասվել:

Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան: Ստեղծվել է ճգնաժամային շտաբ` կատարվածը վերլուծելու համար: