«Ճագարների վրա ավելի քիչ են փորձարկումներ անում». Զախարովան ծաղրել է Զելենսկիի` «Սպուտնիկ V» պատվաստանյութից հրաժարվելու վերաբերյալ խոսքերը

17:35 • 08.02.21

ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի` կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութից հրաժարվելը և ծաղրել է նրա հայտարարությունն առ այն, որ «ուկրաինացիները գիտափորձի ճագարներ չեն, որպեսզի նրանց վրա փորձեր կատարվեն»: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ, Զելենսկին, մեկնաբանելով ուկրաինացիներին կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ ներարկելու մասին տեղեկությունը, ասել էր.«Ուկրաինացիները գիտափորձի ճագարներ չեն, դուք չեք կարող փորձարկումներ անել նրանց վրա»:

Բացի այդ, նա հայտարարել էր, որ Ուկրաինան փետրվարին հաստատում է ստացել AstraZeneca-ից և Novavax-ից՝ 12 միլիոն դեղաչափ պատվաստանյութ մատակարարելու վերաբերյալ:

«Ճագարների վրա ավելի քիչ են փորձարկումներ անում», - գրել է Զախարովան իր ֆեյսբուքյան էջում ՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի խոսքերը:

Աշխարհահռչակ Lancet գիտական ամսագիրը նախկինում հրապարակել էր «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները ՝ հաստատելով պատվաստանյութի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Երրորդ փուլի կլինիկական փորձարկումների ընթացքում պատվաստանյութը ցույց է տվել արդյունավետության, իմունոգենության և անվտանգության բարձր տեմպեր՝ պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91.6 տոկոս:

«Սպուտնիկ V»-ը գրանցվել է Ռուսաստանի առողջապահության նախարարության կողմից 2020 թվականի օգոստոսին, այն մշակվել է Գամալեայի էլեկտրաքիմիայի հետազոտական կենտրոնի կողմից: