Հրվ. Կորեայում թռչնագրիպի պատճառով նոյեմբերից ի վեր գրեթե 26 մլն թև ընտանի թռչուն Է ոչնչացվել
Կորեայի Հանրապետությունում H5N8 բարձրախտածին թռչնագրիպի առնվազն 87 օջախ Է հայտնաբերվել փետրվարի 8-ի առավոտվա դրությամբ: Այդ մասին հայտնել Է պարենի, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախարարության տվյալներով՝ անասնաբույժները հետազոտում են վարակի ևս մեկ ենթադյալ օջախ Փոչհոն քաղաքի (Կյոնգիդոյի նահանգ) ֆերմայում, որտեղ 160 հազար հավ Է պահվում:
Կանխարգելիչ նպատակներով երկրում անցյալ տարվա նոյեմբերի վերջից ի վեր, ընդհանուր առմամբ, ոչնչացվել Է գրեթե 26 միլիոն թև ընտանի թռչուն:
Հավկիթի մանրածախ գները վերջին շաբաթում 43,8 տոկոսով աճել են անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Նույն ժամանակամիջոցում հավի միսը թանկացել Է 15 տոկոսով, իսկ բադինը՝ 35 տոկոսով: Գների կայունացման համար մինչև հունիսի 30-ն ընկած շրջանում կառավարությունը վերացրել Է հավկիթի և թռնաբուծական արտադրանքի յոթ տեսակների ներմուծման սակագները:










