Ջրականում ականի վրա ադրբեջանական մեքենա է պայթել. կա մեկ զոհ

11:53 • 08.02.21

Լեռնային Ղարաբաղի Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում Իլգար Ահմեդովին պատկանող մեքենան պայթել է ականի վրա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նշվում է, որ իրավապահ մարմիններին հաջողվել է մեքենայում գտնված երեք տղամարդկանցից մեկի մարմինը հայտնաբերել, մյուս երկուսի որոնումները շարունակվում են: