Հրաժարական չտալով՝ Փաշինյանը ցույց է տալիս, որ գործակալ է․ իշխանության ներկայացուցիչները պետք է հասկանան, որ նա, ով դուրս կգա Նիկոլի դեմ, դառնում է հերոս, ոչ թե դավաճան․ ԵԿՄ նախկին անդամ (տեսանյութ)

12:21 • 08.02.21

Մենք այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ աշխարհի ցանկացած նորմալ երկրում, նույնիսկ աննորմալ երկրում, եթե այսպիսի իրավիճակ լիներ, առաջին քայլը կլիներ նվազագույնը այդ երկրի ղեկավարը հրաժարականը, էլ չեմ ասում, որ ինքնասպան կլիներ, կգժվեր։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ԵԿՄ նախկին անդամ Դավիթ Մկրտչյանը։

Նույնիսկ թշնամու այսքան երեխա կոտորելուց հետո խիղճդ կարող է մինչև կյանքիդ վերջը տանջել, ուր մնաց՝ դու քո ազգին, քեզ համար ճանապարհ փակած երեխեքին տանես կոտորես, ու այդքանից հետո կարողանաս ապրել։ Ապրում ես, հերիք չէ, նաև մնում ես վարչապետ, որ մնացած ազգի՞ն էլ տանես կոտորես»,-ասաց նա։

Մկրտչյանը նշեց՝ սկզբնական շրջանում մտածել է, որ գուցե Նիկոլ Փաշինյանը պարզապես սխալվել է, ոչ թե դավաճանություն է գործել, սակայն այժմ այլ կերպ է մտածում։

«Եթե այն ժամանակ ես ասում էի՝ միգուցե դավաճան չէ, գործակալ չէ, այլ սխալվել է, հիմա արդեն այդքան ուղեղ ունի, որ հասկանա՝ այդ «ծանրաձողն» իր ուժի բանը չէ։ Նա հիմա պետք է հեռանա։ Այս պահին ով Նիկոլին հեռացնի, դառնալու է մեր ազգի հերոսը, անհատ կլինի, թե քաղաքական ուժ։ Այս պահին հենց Նիկոլ Փաշինյանն էլ շանս ունի այդ հերոսը դառնալու։ Նիկոլ Փաշինյանը մեզ պետք է ազատի Նիկոլ Փաշինյանից։ Նա պետք է ներողություն  խնդրի մեր հերոս նախագահներից, հրամանատարներից, ասի՝ մենք սխալվել ենք, այս ծանրաձողի տակից դուրս գալ չենք կարողանում, թող այն  տղերքը, որ 30 տարի այդ ծանրաձողը պահել են, գան, նորից բարձրացնեն, ես հրաժարական եմ տալիս»,-ասաց ԵԿՄ նախկին անդամը։

Ըստ Մկրտչյանի՝ ժողովուրդը պետք է դուրս գար ու հեռացներ Փաշինյանին, սակայն, ըստ ԵԿՄ նախկին անդամի, նա զոմբիացրել է ժողովրդին։ «Այս ժողովրդի վրա հույս դնելու չէ, մինչև այս ժողովրդին ոտքի հանենք, մեր պետությունը կորցրած կլինենք։ Մեր հաղթանակները միշտ կերտել են անհատները, հիմա էլ պետք է անհատները կերտեն։ Եթե Փաշինյանը գործակալ չէ, ինչ ունի վախենալու, թող խոստովանի, որ սխալվել է։ Ինքը, հրաժարական չտալով, ցույց է տալիս, որ ծրագիր է իրականացնում, գործակալ է։ Օր–օրի հող է տալիս, գերիների հարց չի կարողանում լուծել»,-ասաց նա՝ նշելով, թե այժմ Փաշինյանին կողմ է ժողովրդի միայն անգրագետ հատվածը։

«Պետք է էլիտան հավաքվի, իր կարողությունները ներդնի ու աշխատի ոչ թե ժողովրդին ոտքի հանելու վրա, այլ մտնի այս իշխանության մեջ ու պայթեցնի ներսից։ Ավելի հեշտ է 20 պատգամավորի՞ մեջ հայրենասիրություն արթնացնել, թե մի քանի հարյուր հազար ժողովրդի։ Նիկոլի մեջ պարտությունն է, դավաճանությունն է, պետք է պատգամավորները, իշխանության ներկայացուցիչները հասկանան, որ նա, ով դուրս կգա Նիկոլի դեմ, դառնում է հերոս, ոչ թե դավաճան։ Այս պահին ով դուրս է գալիս Նիկոլի դեմ, հայրենիքի փրկության մարտիկ է դառնում»,-ասաց Մկրտչյանը։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների կողմից Շուշին Շուշա անվանելուն ու թրքամետ հայտարարություններին՝ Մկրտչյանն ասաց, թե կարելի է ենթադրել, որ եկել էին այս ծրագիրն անելու։ Ըստ Մկրտչյանի՝ այս իշխանությունն արշավ էր սկսել նաև ՌԴ-ի դեմ։ 

Անդրադառնալով վերջին տարիներին ԵԿՄ-ի շուրջ կատարվող գործընթացներին՝ նա նշեց, թե «կոտրեցին» հերոս Մանվել Գրիգորյանին, որ թուլացնեն պետությունը, և շոու ստացվի․ ««Տուշոնկայի» պատմության թիվ 1 սարքողը Նիկոլ Փաշինյանն է, և դրա համար պետք է պատասխան տա։ Ցավալի է որ ԵԿՄ-ն, Սասուն Միքայելյանը կանգնած է դավաճան, հողատու, հայոց բանակը ոչնչացրած, այդքան տղերքին կոտորած, մեր արժանապատվությունը ստորացրած Նիկոլի կողքին։ Նա առաջինը պետք է դուրս գար Նիկոլի դեմ։ Որ կռված տղերքին տեսնում եմ Նիկոլի կողքին, ինձ համար շատ ավելի ցավալի է»,-ասաց Դավիթ Մկրտչյանը։