ԱՄՆ-ում կորոնավիրուսից առաջին անգամ կոնգրեսական է մահացել

23:49 • 08.02.21

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Ռոն Ռայթը մահացել է կորոնավիրուսով վարակվելուց հետո:

Ինչպես հայտնում է The Hill պարբերականը, վերջինս դարձել է ԱՄՆ Կոնգրեսի առաջին գործող անդամը, որը զոհ է գնացել «Քովիդ-19»-ին: Նա կյանքից հեռացել է 2021 թվականի փետրվարի 7-ին՝ 67 տարեկան հասակում:

Կոնգրեսականը կորոնավիրուսով վարակվել էր գրեթե երկու շաբաթ առաջ: Նրա թեստի դրական պատասխանը ստացվել էր հունվարի 21-ին: Այն ժամանակ նա հայտնել էր, որ իր մոտ աննշան ախտանշաններ են նկատվում, սակայն իրեն ընդհանուր առմամբ լավ է զգում: Գործիչը շարունակում էր աշխատել տնից:

Աղբյուրը նշում է, որ 2020 թվականի սեպտեմբերին Ռայթը հոսպիտալացվել էր քաղցկեղի դեմ բուժումից հետո ի հայտ եկած բարդացումների պատճառով:

Ռայթը եղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կրթության և աշխատանքի հարցերով հանձնաժողովի անդամ: