Չեչնիայի լեռներում անհետացել է 14 հոգուց բաղկացած խումբը, որը մեկնել էր վայրի սխտոր հավաքելու

11:39 • 08.02.21

Չեչնիայի Սունժենսկի շրջանի լեռներում անհետացել է 14 հոգուց բաղկացած խումբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Բամութի շրջանում: Տեղի բնակիչները վաղ առավոտյան գնացել են ղանձիլ (վայրի սխտոր) հավաքելու, որից հետո նրանց հետ որևէ կապ հաստատել չի հաջողվել:

Ընթացած որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են տասնյակ փրկարարներ, հրշեջներ, ներքին գործերի նախարարության աշխատակիցներ և կամավորներ: 

Ի վերջո պարզ է դարձել, որ խմբի անդամներն ինքնուրույն դուրս են եկել Արշթի գյուղի մերձակա անտառից: