Իսրայելը դարձել Է աշխարհում առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվել Է բնակիչների կեսից ավելին
Իսրայելը դարձել Է աշխարհում առաջին պետությունը, որտեղ բնակչության կեսից ավելին պատվաստվել Է նոր տիպի կորոնավիրուսի դեմ:
ՏԱՍՍ-ի հաշվարկների համաձան, որոնք կատարվում են պաշտոնական տվյալների և զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվության հիման վրա, 8,9 միլիոն բնակչությամբ պետությունում պատվաստում Է ստացել 5,54 միլիոն իսրայելացի կամ բնակչության 62,42 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այսպիսով, Իսրայելը դարձել Է աշխարհի առաջատարը պատվաստվածների գործով: Այս ցուցանիշով երկրորդ տեղն զբաղեցնում Է Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ, 44,79 տոկոս), երրորդ հորիզոնականում Է Սեյշելյան Կղզիները (40,49 տոկոս):
10 տոկոս պատվաստվածների նշագիծը կարողացել են հաղթահարել նաև Մեծ Բրիտանիան՝ անդրծովյան տարածքների հետ (18,59 տոկոս), ԱՄՆ-ն (12,84 տոկոս) և Բահրեյնը (11,63 տոկոս): Կատարված պատվաստումների քանակով աշխարհում նախկինի պես առաջատարն ԱՄՆ-ն Է՝ 42 միլիոն պատվաստվածներով: Երկրորդ տեղում Է Չինաստանը (31,2 միլիոն պատվաստված): Եռյակը եզրափակում Է Մեծ Բրիտանիան (12,6 միլիոն):
Ընդամենն աշխարհում, ՏԱՍՍ-ի հաշվարկներով՝ պատվաստվել Է շուրջ 131,9 միլիոն մարդ կամ Երկիր մոլորակի բնակչության 1,7 տոկոսը:










