«Իշխող ուժի 53 ավագանու անդամից 5-ն է ներկա, ստացվում է նրանք բոյկոտում են ձեզ», «Ախր տիկին Խաչատրյան ջան, ցավդ տանեմ, հարց ունե՞ք». ԱՆի Խաչատրյանի և Հայկ Մարությանի բանավեճը նիստին (տեսանյութ)
12 վարչական շրջանի ղեկավարներ նստած են, ամբողջ քաղաքապետարանի վարչությունների ղեկավարները նստած են, 53 խմբակցությունից 5 ավագանու անդամ է նստած, ոնց որ ձեռ առնեն էս ամբողջ 2 շարք նստած մարդկանց, էդքան անհարգալից կարելի՞ է լինել: Այս մասին Երևանի ավագանու նիստի մեկնարկին ասաց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը՝ դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին:
Հայկ Մարությանն էլ հակադարձեց, որ եթե թվերի վերածենք նրանց խմբակցության 70 տոկոսն էլ չկա:
«Մեր խմբակցությունը կարող է բոյկոտել ձեզ ու ձեր քաղաքական թիմին, մերը կարող է բոյկոտել, «Բարգավաճը» կարող է բոյկոտել, բայց սեփական թիմը ձեզ լավ էլ բոյկոտում է: Ստացվում է սեփական թիմը բոյկոտում է Ձեզ: Դա ձեզ լուրջ մտածելու տեղիք է տալիս»,- նշեց Անի Խաչատրյանը:
«Ախր տիկին Խաչատրյան ջան, ցավդ տանեմ, հարց ունե՞ք, հարցը ո՞րն էր: Դե հիմա մարդիկ երևի հարց չունեն չեն եկել, ով հարց ունի մնացել է ի՞նչ ասեմ»,- պատասխանեց Մարությանը:










