Եթե ունես 1 ՀՕՊ, քո վրա գալիս է 30 ԱԹՍ, ի՞նչ ես անելու․ Արշակյանը՝ ԱԹՍ-ների դեմ պայքարի խնդրի մասին
Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարտը եղել է անհավասար, իսկ մենք այդ անհավասար մարտում պարտվել ենք:
«Հակաօդային պաշտպանության մասով կարող ենք ասել՝ ցանկացած զինատեսակ ունի իր արդյունավետության չափը, եթե դու ունես 1 միավոր զինատեսակ, իսկ քո վրա գալիս է 30 ԱԹՍ, քո զինատեսակը թիրախավորելու է դրանցից մի քանիսը, նրան ճանաչելու են, և սկսվելու է մար, իսկ այդ մարտի պայմաններում ՀՕՊ-ը կամ կխոցեն, կամ կհասցնի փախնել. սա էլ մարտի վարման դասական կանոններ են»,- ասաց Հակոբ Արշակյանը:
Ըստ Հակոբ Արշակյանի՝ այս մարտը եղել է անհավասար պայմաններում:
«Երբ քո վրա հարյուրավոր ԱԹՍ-ներ են գալիս, քո ամբողջ համակարգը սկսում է կռվել, սա մարտ է և մենք անհավասար մարտում կռվել ենք և պարտվել: Կան զինատեսակներ, կան պաշտպանության միջոցներ, բայց միշտ չէ, որ կարողանում ես մարտը հաղթել, այն էլ, երբ անհավասար վիճակ է ստեղծվել, ու սա փաստ է»,- ասաց Հակոբ Արշակյանը:










