5 մլրդ եվրո. Հունաստանը Ֆրանսիայից Belharra ֆրեգատներ կգնի

10:02 • 09.02.21

Հունաստանը Ֆրանսիայից Belharra ֆրագետներ (եռակայմ հետախուզանավ) կգնի, հայտնում է Greek City Times -ը:

Ֆրանսիական կողմի առաջարկը համարվում է առավել նպատակահարմար, քանի որ այն համապատասխանում է ռազմածովային ուժերի գործառնական չափանիշներին, տալիս է միջանկյալ լուծում մինչև նոր ֆրեգատների կառուցումը և միևնույն ժամանակ նոր շունչ է հաղորդում հունական նավաշինությանը:

Այս որոշման մեջ կարևոր դեր են խաղացել ռազմավարական հարաբերությունները, որոնք Աթենքն ու Փարիզը կայունորեն կառուցում են վերջին մեկ տարվա ընթացքում:

Ֆրանսիական ֆրեգատների ձեռքբերումը զինված ուժերի կողմից երբևէ իրականացված սպառազինությունների ամենամեծ ծրագիրն է: Դրա ընդհանուր արժեքը կազմում է 5 միլիարդ եվրո: Այն ներառում է չորս բազմաֆունկցիոնալ ֆրեգատների կառուցում ` իրենց սարքավորումների հետ միասին, հին ֆրեգատների արդիականացում և դրանց տեխնիկական աջակցություն:

Համաձայնագիրը նախատեսում է նաև երկու նորացված La Fayette ֆրեգատների ձեռքբերում մինչև նորերի կառուցման ավարտը: Սպասվում է, որ ռազմածովային ուժերի չորս նոր ֆրեգատներից երկուսը կկառուցվեն Հունաստանի նավաշինարաններում:

Այս որոշումը հաջորդում է Հունաստանի կողմից՝  Ֆրանսիական Rafale կործանիչներ գնելու մասին հայտարարությանը:

Belharra frigate.