Հունաստանն ու Իսրայելը համաձայնության են եկել զբոսաշրջային «կանաչ անձնագրերի» հարցում

11:01 • 09.02.21

Հունաստանն ու Իսրայելը համաձայնության են եկել զբոսաշրջային «կանաչ անձնագրերի» հարցում, հայտնում է Greek City Times–ը: Հայտնի է, որ այդ անձնագրերը տրվում են արտասահման մեկնելու ցանկություն ունեցող և հակակորոնավիրուսային պատվաստում ստացած անձանց:

Վարչապետ Կիրիակոս Միծոտակիսն Երուսաղեմ կատարած այցի ընթացքում հանդիպել է իսրայելցի գործընկեր Բենյամին Նեթանյահուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է զբոսաշրջիկներին «կանաչ անձնագրերի» տրամադրման հարցը: Նեթանհայուն ասել է. «Մենք պարզապես քննարկել ենք կանաչ անձնագրերի վերաբերյալ պայմանավորվածությունը, երբ թռիչքների սահմանափակումները վերացնենք, մենք պետք է Հունաստան գնանք առանց որևէ սահմանափակումների, առանց ինքնամեկուսացման»:

Համաձայնագիրը վերաբերում է առաջին հերթին երկու երկրների ինստիտուցիոնալ համագործակցությանը, տեղեկատվության փոխանակմանը, զբոսաշրջային ոլորտի ներդրումներին, զբոսաշրջության խթանմանը և այդ ասպարեզում նորարարություններին ու թվայնացմանը:

Հանդիպումից հետո Միցոտակիսն շնորհավորել է Նեթանյահուին Իսրայելի քաղաքացիների կորոնավիրուսի դեմ պատվաստումների արագ ընթացքի կապակցությամբ: Վարչապետն անդրադարձել է նաև երկու երկրների ռազմավարական համագործակցությանը, որն «օրեցօր ուժեղանում է» և ընդգծել, որ «Արևելյան Միջերկրական ծովի խաղաղ մնալը կարևոր է բոլոր երկրների համար»:

Համատեղ հայտարարության ընթացքում Նեթանյահուն գրպանից հանել է մի սրվակ, որի մեջ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է եղել: Դեղամիջոցը ստուգվել է Իսրայելում գտնվող հիվանդների վրա և, ըստ Նեթանյահուի, տպավորիչ արդյունքներ ունի:

farmako2