Աշոտ Բլեյանի «բազմաչարչար» մանակապարտեզը դրվել է վերանորոգման, արդյո՞ք վերանորոգումից հետո այդքան «շոշափված» ցանկապատը լինելու է. Անի Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին (տեսանյութ)
Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր ավագանու նիստին ներկայացրեց, որ իրականացվում է մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներ: Նախատեսված է վերանորոգել 15 մանակպարտեզ, որոնցից 12-ը կապիտալ շինարարություն է լինելու, իսկ 3 մանակպարտեզի տեղում կկառուցվեն նորերը:
Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախագծի մեջ ներառվո՞ւմ է Աշոտ Բլեյանի «բազմաչարչար» մանակապարտեզը. «Քանի որ այն դրվել է վերանորոգման, արդյո՞ք վերանորոգումից հետո մանկապարտեզի այդքան շոշափված ցանկապատը լինելու է, թե ոչ»։ Հայկ Մարությանը պատասխանեց, որ փոխքաղաքապետ Գայաներ Մելքոմ Մելքոմյանը հիմա մանկապարտեզների հերթագրման խնդիրներով է զբաղված, քիչ անց կմոտենա և կանդրադառնա այդ հարցին և հստակ պատասխան կտա:
Անի Խաչատրյանը հակադրձեց՝ Դուք ասեք՝ լինելո՞ւ է ցանկապատը, թե ոչ, օրենքով սահմանված ցանկապատը: Մարությանը պատասխանեց. «Ես ցանկապատերով չեմ զբաղբում, ես այստեղ զբաղվում եմ, որ օրենքով ինչ որ պետք է լինի, իրականանա, եթե օրենքով սահմանված է, ապա այո, դա պետք է լինի, հաստատում եմ»:
Մարությանը նաև ավելացրեց, որ Աշոտ Բլեյանի մանկապարտեզի կողքին գտնվող 93 մանկապարտեզը նույնպես ներառված է ցանկում, և շինարարական աշխատանքներ կիրականանան:
Հիշեցնենք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքը Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ ցանկապատում էին, որին ծնողներն ու կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը դեմ էին: Ցանկապատից այս կողմ մնացող թիվ 93 մանկապարտեզի անձնակազմն էլ կողմ էր ցանկապատելուն:










