Զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ

18:23 • 09.02.21

Փետրվարի 8-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և զբաղեցրել նախատեսված բնագծերը։