Ընդդիմությունը ևս պետք է աջակցի մարդու իրավունքների խախտումների հարցերի լուծմանը, սա այն հարթակը չէ, որտեղ պետք է բանավիճել. Նազելի Բաղդասարյան (տեսանյութ)

17:39 • 09.02.21

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանն ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց, որ ընդդիմադիր թևը ևս պետք է աջակցի մարդու իրավունքների ոլորտի հարցերի լուծմանը:

«Ես կարծում եմ՝ այսօր ժողովուրդը, որը մեզ դիտում է, կարիք ունի արձանագրելու, որ կարևոր անկյունաքարային հարցերում մեր մոտեցումները հետևողականորեն իրականացնում է ՀՀ կառավարությունը, ԱԺ-ն ևս անմասն չէ, նաև ռուսական կողմը, մենք պետք է արձանագրենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տված մարդու իրավունքների խոշտանգումները և խախտումները, ցավոք սրտի, շարունակվում են, և սա է պատճառը, որ պետք է հետևողական կերպով բարձրաձայնենք հնարավոր և անհնարին բոլոր ատյաններում: Կոչ եմ անում իմ ընդդիմադիր գործընկերներին միանալ պրոցեսին, և այստեղ տեղին չեն բանավեճերը»,- ասաց նա:

Նազելի Բաղդասարյանը նաև նշեց, որ գանգատներն ու հայցերը միջազգային կառույցներին անպատասխան են:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը ՄԻԵԴ ներկայացրած դիմումների և գանգատների արդյունքում չի ստացել այն միջանկյալ միջոցի ապահովումը, որը համար սահմանված ժամկետ կար: Ադրբեջանն անտեսում է միջազգային սահմանված բոլոր  նորմերը, իսկ փետրվարի 1-ին Հայաստանի կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ, սա դատական ատյան ներկայացրած առաջին միջպետական գանգատն է, որտեղ ներկայացրել է մարդու իրավունքների խախտումները և խոշտանգումները»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։