Twitter-ը որոշ ծառայություններ վճարովի կդարձնի. Bloomberg

04:27 • 09.02.21

Twitter սոցցանցի ղեկավարությունը դիտարկում է մի շարք վճարովի ծառայությունների ներդրման հնարավորությունը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը:

Դիտարկվում տարբերակներից մեկը Tweetdeck-ի (խմբ.՝ Twitter-ի բազմաթիվ թարմացումները դիտելու գործիք) վճարովի բաժանորդագրության հնարավորությունն է: Բացի դա, սոցցանցի ղեկավարությունը քննարկում է վճարովի էքսկլյուզիվ կոնտենտի գործառույթ ներդնելու տարբերակը: Այդ դեպքում օգտատերերը կկարողանան սահմանափակել հրապարկվող թվիթերի որոշ մասի հասանելիությունը: Թաքցրած հաղորդագրությունները հասանելի կլինեն վճարովի բաժանորդագրությամբ օգտատերերի համար:

Այլ հնարավոր վճարովի նորամուծություններից կլինեն օգտահաշվի վերլուծությունը, լրահոսն առանց գովազդի դիտելու հնարավորությունը և ավելի բարձրորակ տեսանյութերի հասանելիությունը:

Ինչպես նշում է Bloomberg-ը, նախատեսվող փոփոխությունների նպատակը գովազդից ընկերության կախվածությունը նվազեցնելն է: