Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 86 000, մահվան` 1465 նոր դեպք

17:29 • 09.02.21

Միացյալ Նահանգներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 86 հազար դեպք և մահացել է ավելի քան 1.4 հազար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով, անցած 24 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգներում բժիշկներն արձանագրել են կորոնավիրուսային վարակի 86 646 դեպք և մահվան 1465 դեպք:

Կորոնավիրուսով վարակվածների և վարակից մահացածների թվով ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է: Համալսարանի տվյալներով, երկրում մինչ այժմ հայտնաբերվել է ավելի քան 27 միլիոն վարակակիր, որից ավելի քան 465 հազարը մահացել է: