«Այն նախատեսված էր տարեցների և բժիշկների համար». Չիլիում բժշկական կենտրոնից հակակորոնավիրուսային պատվաստանյութի 40 դեղաչափ են գողացել
Չիլիի դատախազությունը հետաքննում է հակակորոնավիրուսային պատվաստանյութերի` երեկ գիշեր տեղի ունեցած գողության դեպքը: Այս մասին հայտնում է տեղական biobiochile.cl-ն:
Նշվում է՝ խոսքը Չինաստանում արտադրված հակակորոնավիրուսային Cinovac պատվաստանյութի 40 դեղաչափի մասին է:
Դեղամիջոցները, որոնք նախատեսված են եղել տարեցների և բժիշկների համար, գողացել են երկրի կենտրոնական հատվածում գտնվող Կուրիկո քաղաքի բժշկական կենտրոնից:
Դատախազության կողմից իրականացվող հետաքննությանը զուգահեռ՝ տեղական ինքնակառավարման մակարդակով սկսվել է վարչական և ներքին հետաքննություն:
Հիշեցնենք՝ ներկայում Չիլիում COVID-19-դեմ զանգվածային պատվաստումներ են իրականացվում:










