Բրազիլիայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 23 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 600-ը. RT
Բրազիլիայում անցած 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 23 հազար դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության հաղորդած պաշտոնական տվյալներին:
Նշվում է, որ վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վարակման 23 439 դեպք: Կորոնավիրուսի հետևանքով նույն ժամանակահատվածում մահացել է 636 մարդ:
Համավարակի սկզբից ի վեր Բրազիլիայում Covid-19-ով վարակվել է 9 548 079 մարդ, ընդհանուր առմամբ մահացել է 232 170-ը, մոտ 8.4 միլիոնն ապաքինվել է:
Նախօրեին հաղորդվել էր, որ Բրազիլիայում կորոնավիրուսով 1 օրում վարակվել է 26 845 մարդ:










