Իրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ թշնամական սպառնալիքներին. ԶՈւ շտաբի պետ
Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին տարածաշրջանում և դրա սահմաններից այն կողմ երկրի թշնամիներին զգուշացրել է ջախջախիչ պատասխանի մասին, որը կստանան Իսլամական պետությանը սպառնալու դեպքում:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս հայտարարությամբ իրանցի գեներալը հանդես է եկել Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ: Բաղերին իրանական Զինված ուժերն անվանել է «ամուր անվտանգության և պաշտպանության ուժեր, որոնք Իրանի ժողովրդին պաշտպանում են զսպող հզորությամբ»:
Կարևորելով Իրանի հետախուզության գերակայությունը թշնամական գործողությունների նկատմամբ՝ ավագ հրամանատարը հայտարարել է, որ «երկրի Զինված ուժերը պատրաստ է այնպիսի «հակընդդեմ և վճռական» պատասխան տալ ցանկացած սպառնալիքի և ագրեսիայի դրսևորմանը տարածաշրջանային և ոչ տարածաշրջանայի երկրների կողմից, որ նրանք զղջան»:










