Լատվիայում արգելվել է ևս 16 ռուսալեզու հեռուստաընկերության հեռարձակումը
Այսօր Լատվիայի էլեկտրոնային լրատվության ազգային խորհուրդը (NEPLP) նոր որոշում է կայացրել, որով երկրում արգելվել է 16 ռուսալեզու հեռուստաալիքի վերահեռարձակումը: Այս մասին իր թվիթերյան պաշտոնական էջում հայտնել է խորհրդի ներկայացուցիչ Իվարս Աբոլինշը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է՝ արգելված հեռուստաալիքների թվում են «REN TV Baltic»-ը, «NTV Mir Baltic»-ը, «Karusel International»-ը, «НТВ Сериал»-ը, «НТВ Стиль»-ը, «НТВ Право»-ն, «Киномикс»-ը,« Наше новое кино»-ն, «Родное кино»-ն, «Индийское кино»-ն, «Кинокомедия»-ն, «Киносерия»-ն, «КВН ТВ»-ն, «Кухня ТВ»-ն, «Бокс ТВ»-ն և «HD Life»-ը:
Հիշեցնենք՝ երկուշաբթի Լատվիայի էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը որոշում էր կայացրել մեկ տարով արգելել հանրապետությունում «Россия-РТР» հեռուստաալիքի վերահեռարձակումը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել էր թեմային ու նշել՝ Լատվիայում ռուսական հեռուստաալիքների հեռաձակման արգելքն իրականում «քաղաքական դեմարշ է և երկրում ռուսալեզու լրատվամիջոցներն արմատախիլ անելու փորձ»:










