Մատաղիսում ականի պայթյունից ադրբեջանցի փոխգնդապետ է վիրավորվել

14:34 • 09.02.21

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մատաղիսում փոխգնդապետ Քյամիլ Դունիևը տուժել է ականի պայթյունից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս լուրը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ բարձրաստիճան սպան ծանր վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: