ԱՄՆ Մինեսոտա նահանգում hրաձգություն է տեղի ունեցել . կան վիրավորներ  

23:55 • 09.02.21

Հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Մինեսոտա նահանգի Բուֆալո քաղաքի Allina Health Clinic հիվանդանոցում:

Ինչպես փոխանցում է CNN-ը, միջադեպի հետևանքով 5 մարդ է վիրավորվել: Վիրավորներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: Կասկածյալը ձերբակալվել է:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Նշվում է, որ հիվանդանոցը գտնվում է Մինեսոտա քաղաքից 65 կմ հեռավորությամբ: