«Թալիբան»-ի ներկայացուցիչները լքել են Աֆղանստանի ազգային հաշտեցման խորհրդի բանակցությունները

16:44 • 09.02.21

Աֆղանստանի ազգային հաշտեցման խորհրդի նախագահ Աբդուլլահ Աբդուլլահն ասել է, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները լքել են՝ երկրում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բանակցությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Հունվարին «Թալիբան» շարժման մամուլի խոսնակ Զաբիուլլահ Մոջահիդը նշել էր, որ եթե ԱՄՆ-ն շարունակի օդային հարվածներ հասցնել Աֆղանստանին, գործողությունը կդիտարկվի որպես Դոհայի խաղաղության համաձայնագրի կանխամտածված խախտում և շեշտել, որ ամերիկյան կողմին «ամենայն լրջությամբ» ասել են, որ իրենք «պետք է վերահսկեն հարվածները»:

««Թալիբան»-ը դուրս եկավ բանակցությունների սեղանից, իսկ մնացածները չեն կարող նպաստել խաղաղ երկխոսությանը», - ասել է Աֆղանստանի ազգային հաշտեցման խորհրդի նախագահ:

Ավելի քան 18 տարի տևած պատերազմի ընթացքում առաջին խաղաղ համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի փետրվարի վերջին Միացյալ Նահանգների և «Թալիբան» շարժման միջև` Կատարում կայացած արարողության ժամանակ: Դրանով նախատեսվում է 14 ամսվա ընթացքում երկրից դուրս բերել օտարերկրյա զորքերը և գերիների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսություն սկսել:

Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ Միացյալ Նահանգները չի բացառում, որ Բալիդենի օրոք «Թալիբան»-ի հետ ստորագրված պայմանագրերը կարող են վերանայվել: