Թարթառում ականի պայթյունից ադրբեջանցի 4 զինծառայող է վիրավորվել

16:40 • 09.02.21

Թարթառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել ադրբեջանցի 4 զինծառայող:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, առաջին բուժօգնություն տրամադրելուց հետո վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:

Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: