«Չենք դիտարկում որպես խոչընդոտ». Պենտագոնը մեկնաբանել է ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները

10:46 • 09.02.21

Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի`փետրվարին Հնդկական օվկիանոսում կայանալիք համատեղ ռազմածովային զորավարժություններն ԱՄՆ իշխանությունները չեն դիտարկում որպես խոչընդոտ տարածաշրջանում իրենց հնարավորությունների համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիբբին` ճեպազրույցի ժամանակ: 

«Ռազմածովային ուժերի հնարավորությունների կատարելագործումը սպասելի էր: Չեմ կարծում, որ այս զորավարժությունները կխոչընդոտեն նավարկության ազատությունը պաշտպանելու և ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներին և գործընկերներին աջակցելու մեր ունակությանը»,- մանրամասնել է Քիրբին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, վերջին անգամ 3 երկրների միջև ռազմածովային զորավարժություններն անցկացվել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին: Այս ժամանակ իրանցի զինվորականները համոզմունք էին հայտնել, որ զորավարժությունները շարունակական բնույթ կկրեն: Իրանի պաշտպանության նախարարի խոսքով՝ զորավարժությունների կրկնակի անցկացումն կապված է կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի հետ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանը հայտարարել էր փետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում եռակողմ ծովային զորավարժություններ անցկացնելու ծրագրերի մասին: Դրանց ընթացքում նախատեսվում է, ի թիվս այլ բաների, համագործակցել  որոնողափրկարարական աշխատանքների ուղղությամբ և իրականացնել նավարկության անվտանգությունն ապահովող միջոցառումներ: