Իրանում մեկնարկել է «Սպուտնիկ V»-ով պատվաստման գործընթացը
Իրանում այսօրվանից մեկնարկել են ռուսական «Սպուտնիկ V»-ով պատվաստումները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է՝ պատվաստումների մեկնարկը, որը հեռարձակել է իրանական հեռուստատեսությունը, տվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին ասել էր, որ առաջին հերթին կպատվաստվեն վերակենդանացման բաժանմունքում աշխատող բժիշկները: Ավելի ուշ նախատեսվում է պատվաստել նաև տարեցներին և կողմնակի հիվանդություններ ունեցող մարդկանց:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:










